Skip to content

Մեդիակամուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ

Մեկ տարի առաջ Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբները վերսկսեցին լրագրողական երկխոսության ծրագիրը, որը երկու կազմակերպություններ իրականացնում էինն դեռեւս 1990-ականների վերջից։ Հայաստանյան մի քանի հարթակներում եւ ադրբեջանական Presklub TV ալիքում  մեկնարկեցին համատեղ հաղորդաշարի պարբերական թողարկումները։ Այս ընթացքում իրականացված ավելի քան 40 հաղորդումների ժամանակ երկու երկրների հանրային գործիչները՝ քաղաքագետներ, լրագրողներ, մշակույթի, սպորտի եւ այլ ոլորտների պրոֆեսիոնալեր, ներկայացրել են իրենց տեսակետները՝ փորձելով լսարանին փոխանցել երկու հասարակություններում տիրող տրամադրություններն ու միտումները, ինչպես նաեւ, խաղաղ գոյակցությանը միտված ընդհանուր օրակարգի շուրջ համախմբել հայաստանցիներին եւ ադրբեջանցիներին։

«Սիվիլնեթի» եթերում «Շփման գիծ» նախաձեռնության մեկ տարվա միջանկյալ արդյունքներն են ամփոփել Բաքվի մամուլի ակումբի տնօրեն Արիֆ Ալիեւը եւ Երեւանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը։ Նրանք նաեւ զրուցել են հետագա անելիքների, երկխոսության ընդլայնման եւ խորացման մտադրությունների մասին։