Skip to content

ԻՆՉՊԵ՞Ս ՍԻՐԻԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱԶԴԵՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՎՐԱ

Շաբաթներ առաջ Սիրիայում ավարտվեց Ասադների դինաստիայի կեսդարյա կառավարումը․երկրի նախագահ Բաշար ալ Ասադը, տեղի տալով զինյալ ապստամբների ճնշման առաջ, լքեց երկիրը՝ իշխանությունը հանձնելով իսլամիստ խմբավորումներին։ Սիրիայի իրադարձությունները, ներքինից զատ, սերտորոն կապված են նաեւ տարածաշրջանային ու գլոբալ քաղաքականության հետ։ Մի կողմից, դրա հետեւանքով նկատելիորեն թուլացավ Իրանի՝ ավանդաբար ուժեղ ազդեցությունը Սիրիայում, մյուս կողմից, Մոսկվան սկսեց Սիրիայում իր ռազմական ներկայության կրճատման գործընթացը։ Միացյալ Նահանգների նորընտիր իշխանությունը առերես հայտարարում է սիրիական իրադարձություններին չխառնվելու մտադրության մասին, իսկ Թուրքիան անթաքույց կերպով տոնում է իր հաղթանակը։ 

Ի՞նչ արձագանքներ կունենան սիրիական իրադարձությունները Հարավային Կովկասում եւ ինչպիսի՞ ազդեցություն կունենան հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա։ Արդյո՞ք մետատարածաշրջանում հաստատված նոր ստատուս քվոն կօգնի ամրապնդել փխրուն կայունությունը, թե հակառակը՝ նոր էսկալացիայյի կատալիզատոր կդառնա։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում զրուցել են ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչի տեղակալ Հայկ Քոչարյանը եւ Ադրբեջանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի բաժնի վարիչի տեղակալ Ֆարդա Ասադովը։ Հաղորդումը պատրչաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների «Շփման գիծ» նախաձեռնության «Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունների միջեւ բովանդակային, համակողմանի եւ հանգամանալից երկխոսության ըդլայնում» ծրագրի շրջանակներում։