2024-ին Բաքվի եւ Երեւանի միջեւ երկկողմանի բանակցությունների ամենա, եթե չասենք՝ միակ շոշափելի արդյունքը սահմանի հյուսիսային հատվածում 12 կիլոմետրանոց դելիմիտացված հատվածն էր եւ, որպես հետեւանք, երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության վավերացված կանոնակարգը։ Սահմանազատման գործընթացը, սակայն, դեռ շատ երկար կարող է տեւել, քանի որ առջեւում տեխնիկապես ու քաղաքականապես ավելի բարդ հատվածներ կան, այդ թվում՝ կողմերը պետք է լուծումներ գտնեն խորհրդային տարիներին գոյություն ունեցող անկլավների հարցում։
«Սիվիլնեթի» ստուդիայում «Շփման գիծ – արդիական թեմա» հաղորդման ընթացքում սահմանազատմանը վերաբերող հարցերի շուրջ զրուցել են քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը եւ ռազմական հոգեբան Ազադ Իսազադեն։ Հաղորդումը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնությամբ։