Civilnet -ի եթերում Երեւանից Արսեն Խառատյանը եւ Բաքվից Ֆարհադ Մամեդովը շարունակում են «Շփման գիծ․ շաբաթվա իրադարձություններ» հաղորդման շրջանակներում վերլուծել Հարավային Կովկասում եւ նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։ Անցած շաբաթ ուշադրության կենտրոնում էին հայ-ադրբեջանական կարգավորմանը ամերիկյան մասնակցության հեռանկարները։ Վերլուծաբանները նշում են, որ Թրամփի վարչակազմի գործունեությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կարող է զգալիորեն նվազել՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի առաջնահերթությունների տեղաշարժը դեպի Մերձավոր Արևելք, չհաշված՝ ուկրաինական ճգնաժամի շուրջ ջանքերը։ Փորձագետների կարծիքով, նույնիսկ նոր պաշտոնում Լուի Բոնոյի նշանակումը չի փոխի իրավիճակը, քանի որ նրա հիմնական ուշադրությունը կենտրոնանալու է մերձավորարևելյան խնդիրների վրա։ Այս համատեքստում քննարկման մասնակիցները կանխատեսում են, որ ամերիկյան ներկայության առաջացած վակուումը կարող է լրացնել Եվրամիությունը, որը կրկին փորձում է ակտիվացնել իր մասնակցությունը հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին։
Հաղորդումը պատրաստվել է Երևանի և Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնությամբ ու շաբաթը մեկ հեռարձակվում է հաջորդաբար Civilnet եւ Pressklub TV եթերում։