Մարդկանց հավաքական գիտակցության կարեւոր բաղադրիչներից է ազգային ինքնությունը։ Դա որոշակի լեզվական, աշխարհագրական, կրոնական, ընդհանուր պատմության ու առասպելների վրա հիմնված կապերի ու հարաբերությունների վրա հիմնված հայացքների եւ պատկերացումների ամբողջությունն է։ Ընդ որում, նույն ազգի կամ էթնիկական միավորի ինքնության բաղադրիչները տարբեր պատմական ժամանակաշրջաններում կարող են որոշակի փոփոխությունների ենթարկվել։ Օրինակ, եթե մինչեւ արդի ժամանակները հայկական ինքնության գլխավոր բաղադրիչներից մեկը Հայ առաքելական եկեղեցու հետ կապն էր, ապա 20-րդ դարասկզբից հետո հայերին բնորոշող ու միավորող հիմնական գործոնը, լեզվից բացի, դարձավ Մեծ Եղեռնի՝ ցեղասպանության մասին հիշողությունը։ Ներկայիս ադրբեջանցիների ինքնագիտակցությունը եւս փոփոխություններ է կրում։ Երկու հասարակություններում, ցավոք, ինքնության բաղադրիչներից է նաեւ հարեւանի նկատմամբ անտագոնիզմը, որը շարունակաբար շահարկվում է ինչպես դրսից, այնպես էլ ներցից, քաղաքական էլիտաների կողմից, եւ հանգեցնում արյունալի հակամարտությունների։ Ինչպե՞ս կարելի է զարգացնել ազգային ինքնությունն այնպես, որ այն չխրախուսի հարեւանի հանդեպ թշնամանքը։
Այս հարցի շուրջ Pressklub TV-ի եթերում զրուցել են քաղաքագետ Էդգար Վարդանյանը եւ վերլուծաբան Գյուլխանիմ Մամադովան։ Հաղորդումը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների «Շփման գիծ» նախաձեռնության շրջանակներում։