Skip to content

ԲԱՔՈՒՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԸ՝ ԵՄ-ԱՄՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ

Փետրվարի երկրորդ շաբաթվա գլխավոր քաղաքական իրադարձությունը Մյունխենի ամենամյա անվտանգության համաժողովն էր, որին մասնակցում էին տասնյակ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ եւ շուրջ 60 պետությունների առաջնորդներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Մյունխեն էր ուղարկել արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին եւ ինքն  այդ օրերին ընդունում էր Սոմալիի նախագահին, ինչը կարող է այդ երկրի արտաքին քաղաքականության փոփոխված առաջնահերթությունների նշան լինել։

Շաբաթը նշանավորվեց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածով, որով Հայաստանի ղեկավարը մի շարք ուղերձներ էր փոխանցում ոչ միայն երկրի քաղաքացիներին, այլեւ արտաքին քաղաքական դերակատարներին։

Շաբաթվա ընթացքում նաեւ օնլայն ձեւաչափով տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հարցերով հանձնաժողովի հանդիպումը։

«Շփման գիծ․ շաբաթվա իրադարձությունները» հաղորդման հերթական թողարկման ընթացքում փորձագետներ Արսեն Խառատյանը եւ Ֆարհադ Մամեդովը քննարկել են վերջին յոթ օրերի Հարավային Կովկասի գլխավոր նորությունները, ինչպես նաեւ գլոբալ քաղաքականության այն դրվագները, որոնք կարող են ազդել մեր տարածաշրջանում ընթացող զարգացումների վրա։ Հաղորդումը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնությամբ։