Skip to content

ՇԱԲԱԹՎԱ ԻՐԱԴԱՐՁԹՅՈՒՆՆԵՐ. ՓԱՇԻՆՅԱՆԻ «ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԻՑ» ՄԻՆՉԵՎ ՊԱԿԻՍՏԱՆ

Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «գաղափարախոսական» ուղերձով դիմեց Հայաստանի քաղաքացիներին, որի հիմնական իմաստը նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին նրա պատկերացումներն էին։ Միեւնույն ժամանակ, կառավարությունը նախաձեռնել է ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակումը։ Որքանո՞վ այս գործընթացները կապ ունեն Ադրբեջանի հետ, խաղաղության գործընթացի հետ։

Բաքվում շարունակվում է Արցախի նախկին ղեկավարների դատավարությունը։ Այս ընթացքում ԼՂՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ նշելով, որ իր իրավունքները կոպտորեն խախտվում են։ Արդյո՞ք կա հավանականություն, որ Բաքուն ազատ կարձակի բոլոր հայ պահվող անձանց՝ ի նշան իրական հաշտության հանձնառության։

Շաբաթվա ընթացքում Ադրբեջանի պաշտոնյաները ակտիվ շփումներ ունեին արտաքին գործընկերների, մասնավորապես՝ Պակիստանի, Իրանի եւ Թուրքիայի ներկա եւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ այս հանդիպումները հայ-ադրբեջանական գործընթացի վրա։ 

«ՍիվիլՆեթի» եթերում այս եւ մի շարք այլ հարցեր են քննարկել փորձագետներ Արսեն Խառատյանը եւ Ֆարհադ Մամեդովը «Շփման գիծ. շաբաթվա իրադարձություններ» հաղորդման հերթական թողարկման ընթացքում։

Հաղորդումը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնությամբ։