Վերջերս պաշտոնական Երեւանն ու Բաքուն հաստատեցին հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի եւ դեմակրացիայի հարցերով հանձնաժողովի կանոնակարգը, այն բանից հետո, երբ հանձնաժողովը հանդիպեց Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին։ Դրանից հետո հույս առաջացավ, որ երկու երկրներն ի վերջո պատրաստվում են գործնական քայլեր իրականացնել այս ուղղությամբ։
Որքանո՞վ են իրատեսական այդ հույսերը, ինչպիսի տեխնիկական եւ քաղաքական բաղադրիչներ ունի երկու երկրների սահմանազատման խնդիրը եւ որքան պետք է սպասել՝ մինչեւ հարցի վերջնական լուծումը։ Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների «Շփմնա գիծ» նախաձեռնության շրջանակներում թեմային «Սիվիլնեթի» Արշալույս Մղդեսյանի հետ անդրադարձել են սահմանային հարցերով փորձագետներ Ազադ Իսազադեն եւ Սամվել Մելիքսեթյանը։