Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման մի քանի փորձերի ընթացքում, պետությունների ջանքերին զուգահեռ, հայ եւ ադրբեջանական հասարակությունները մի քանի անգամ փորձել են շփումներ հաստատել ոչ պաշտոնական խողովակների՝ Track-2 Diplomacy-ի միջոցով։ Որքանո՞վ են արդյունավետ քաղաքացիական խաղաղաշինական նախաձեռնությունները եւ ինչ կարելի է ակնալել «ժողովրդական դիվանագիտությունից» ներկայումս։
2020-ի պատերազմբնիր բազմահազար զոհերով ու հաջորդող ողբերգական իրադարձություններով հանդերձ, այդ թվում եւ հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի հայերի հարկադրված գաղթը, դժվար դրության մեջ դրեցին խաղաղաշինական ծրագրերի մասնակիցներին։ Պատերամից հետո շատ ավելի է բարդացել մարդկային կամուրջների վերականգնումը երկու կողմերի միջեւ։
44-օրյա պատերազմից հետո ստեղծված խաղաղաշինական նախաձեռնություններից դարձավ «Խաչմերուկ» խումբը, որի մասնակիցները հիմնականում հայեր ու ադրբեջանցիներ են։ Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում, CvilNet-ի ալիքում «ժողովրդական դիվանագիտության» հնարավորությունների մասին են զրուցել «Խաչմերուկ» խմբի մոդերատոր Յուսիֆ Ումբատովը եւ հայաստանցի քաղաքագետ Էդգար Վարդանյանը։