Skip to content

ՉՀՐԱՀՐԵԼ, ԱՅԼ ՎԵՐԼՈՒԾԵԼ․ ԱՐԴՅՈ՞Ք ՕԳՆՈՒՄ ԵՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ

«Շփման գիծ» նախագծի շրջանակներում «Սիվիլնեթի» Արշալույս Մղդեսյանի հյուրերը հայաստանցի քաղաքագետ Միքայել Զոլյանն ու ադրբեջանական «Թուրան» գործակալության խմբագիր Շահին Հաջիեւը։

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լուսաբանումներում փորձագիտական հանրության դերին։ Ինչպե՞ս եւ որքանով են փորձագետներն ազդում բանակցային գործընթացի վրա։ Որոշ դեպքերում, ըստ զրուցակիցների, փորձագետները ուղղակի պատճենում են տվյալ պահին իրենց երկրներում առկա պաշտոնական դիրորոշումը, որոշ դեպքերում՝ ավելի հեռու են գնում եւ ներկայացնում են այս կամ այն երեւույթի երաբերյալ իրենց տեսակետները եւ անգամ առաջարկներ են ներկայացնում պաշտոնյաներին։