Skip to content

Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՀԱՇՏԵՑՆԵԼ ՄԵԶ

Մի շարք փորձագետների կարծիքով, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունն ավելի դժվար լուծելի է դարձել նաեւ այն պատճառով, որ այս տարիների ընթացքում խախտվել է երկու երկրների միջեւ հավասարակշռությունը։ Եվ եթե Ադրբեջանը տպավորիչ հաջողություններ է գրանցել տնտեսական զարգացման ոլորտում, ապա Հայաստանում անհամեմատ ավելի զարգացած են քաղաքացիական հասարակության ինստիտուտները։ Եվ այս կրկնակի դիսբալանսը նվազեցրել է արդյունավետ երկխոսության հնարավորությունը։ Այդուհանդերձ, հակամարտության գոյության բոլոր տարիներին, պաշտոնական բանակցություններից բացի, երկխոսության փորձեր են արվում նաեւ Track 2 մակարդակում։ Որքանո՞վ են դրանք պահպանել իրենց կարեւորությունը հատկապես 2020-ի նոյեմբերից եւ 2023-ի սեպտեմբերից հետո, ի՞նչ լրացուցիչ օրակարգ կարող են առաջարկել երկու կողմերի փորձագետներն ու ակադեմիական շրջանակները։

«Ալիք մեդիայի» հիմնադիր Արսեն Խառատյանն այս հարցերի շուրջ զրուցել է «Caucasus Edition» ամսագրի խմբագիրների՝ Եվրոպական համալսարանի հետազոտող Լալա Դարչինովայի եւ Սան Դիեգոյի համալսարանի դոցենտ Ֆիլիպ Գամաղելյանի հետ։ Հաղորդումը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ «Շփման գիծ» նախագծի շրջանակներում։