Skip to content

ԱՐԵՒՄՈՒՏՔԻ ԴԵՐԸ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

Ապրիլի 5-ին Բրյուսելում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ, որի արդյունքում, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, կողմերը հստակեցրին Հայաստանի տնտեսական դիմակայունությանը միտված աջակցության շրջանակները։  

Ինչ-որ առոմով աննախադեպ այս հանդիպումը ոչ միայն մեծ սպասելիքներ էր առաջացրել հայաստանյան մեդիայում եւ փորձագիտական հանրության շրջանում, այլեւ հարուցել էր որոշակի նյարդային արձագանք Ռուսաստանի եւ Ադրբեջանի կողմից։ Եթե Մոսկվայից հնչող գնահատականներում մտահոգության էությունը Հայաստանը արեւմտյան կառույցների հետ ավելի սերտ ինտեգրացիայի արդյունքում Ռուսաստանի համար «երկրորդ ճակատի բացումն» էր, ապա Բաքվից ամենաբարձր մակարդակով հնչող հայտարարություններում տարվում էր այն գիծը, որ Արեւմուտքի միակողմանի աջակցութունը Հայաստանին հնարավորոթյուն կտա վերականգնել վերջինիս ռազմական կարողություններն ու ավելացնել Ադրբեջանի դեմ ռեւանշի հնարավորությունները։ Բաքվից հնչող մտահոգությունները որոշակիորեն մեղմացան, երբ հանդիպումից անմիջապես առաջ հաղորդագրություն տարածվեց Բլինքենի եւ ֆոն դեր Լայենի նախաձեռնությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ կայացած հեռախոսազրույցների մասին։

Որքանո՞վ էին արդարացված հայերի դրական ակնկալիքներն ու ադրբեջանցիների մտահոգությունները այս հանդպիման կապակցությամբ, որքանո՞վ առհասարակ արեւմտյան ներգրավվածությունը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանն ու տնտեսական բարգավաճմանը ավելի երկարատեւ հեռանկարում։ Այս հարցերի մասին «Սիվիլնեթի» տաղավարում զրուցել են քաղաքագետ, պատմաբան Միքայել Զոլյանն ու Քաղաքական վերլուծությունների կովկասյան կենտրոնի տնօրեն Ահմեդ Ալիլին։ Հաղորդումը նկարահանվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակուբների համատեղ «Շփման գիծ» նախաձեռնության շրջանակներում։