Skip to content

ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՏՐԱՎՄԱՆԵՐՆ ՈՒ ԳԾԵԼ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

Արցախյան երկու պատերազմներից եւ բազում արյունալի բախումներից հետո Հայաստանն ու Ադրբեջանը, թվում է, հոգնել են հակամարտությունից եւ թվում է, թե պակաս ազդեցիկ են դարձել կոնֆլիկտը սնող գործոները։ Այդուհանդերձ, երկու ժողովուրդների պատմական հիշողությունը (կամ այն, ինչ տասնամյակներ շարունակ գերիշխող խոսույթ է եղել երկու հասարակությունների կյանքում) այժմ էլ դժվարացնում է խաղաղության գործընթացը։ Երկուստեք անվստահությունը եւ թաքնված կամ բացահայտ վախերը ստիպում են պետություններին ավելի զգուշավոր լինել միմյանց հետ հարաբերություններում։ Այս իրավիճակից օգտվում, իսկ երբեմն էլ՝ լարվածության կրակին յուղ է ավելացնում նախկին մետրոպոլիան, որը տասնամյակներ շարունակ ազգամիջյան կոնֆլիկտները օգտագործել է որպես իր ազդեցության պահպանման գործիք, եւ ոչ միայն Հարավային Կովկասում։

«Սիվիլնեթի» տաղավարում գոյություն ունեցող նարրատիվների ու ներկա գործընթացի վրա դրանց ազդեցության շուրջ են զրուցել Երեւանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը եւ ադրբեջանցի վերլուծաբան, սոցիալական հոգեբանության մասնագետ Ռաուֆ Գարագյոզովը։ Հաղորդումը նկարահանվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ «Շփման գիծ» նախաձեռնության շրջանակներում։