Skip to content

ԻՆՉՊԵ՞Ս ԴՈՒՐՍ ԳԱԼ ՊԱՇԱՐՎԱԾ ԱՄՐՈՑԻ ՎԻՃԱԿԻՑ

Հայ-ադրբեջանական հակամարտության երկար տարիների ընթացքում երկու հասարակությունների մոտ բազմաթիվ կարծրատիպեր ու վախեր են ձեւավորվել մեկը մյուսի մասին։ Ներկայումս, երբ պետությունները քննարկում են տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցը, հասարակությունները շարունակում են տառապել փոխադարձ վստահության պակասից, շարունակվում են արծարծվել վաղուց արմատավորված խոսույթները, որոնց ավելանում են քաղաքական էլիտաներից «իջեցված» նորերը։ Մասնավորապես, մի կողմից, խոսվում է տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին, մյուս կողմից՝ արդիական են դառնում արտաքին աշխարհից փակվելու, պետական ինքնիշխանության սահմաններում, կամ տարածաշրջանային մեկուսացման անհրաժեշտության մասին խոսույթները։

«Սիվիլնեթի» տաղավարում Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ առկա նարրատիվների մասին են զրուցել Երեւանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը եւ ադրբեջանցի վերլուծաբան, սոցիալական հոգեբանության մասնագետ Ռաուֆ Գարագյոզովը։ Հաղորդումը նկարահանվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ «Շփման գիծ» նախաձեռնության շրջանակներում։