Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացը գործնական փուլ է մտել, ինչը հարուցել է զգալի բողոքի ակցիաներ Հայաստանում, որտեղ շատերը տեղի ունեցողը համարում են Երեւանի կողմից կատարվող միակողմանի զիջումներ, որոնք ավելի խոցելի վիճակի մեջ են դնելու 2020 աշնանը պարտված կողմին՝ հավանական հաջորդ պատերազմից առաջ։ Մինչդեռ Ադրբեջանում չի դադարում «ռազմական հաղթանակը մինչեւ վերջ կապիտալիզացնելու» եւ «հայկական ծավալապաշտությունը արմատախիլ անելու» մասին խոսույթը։ Ի վերջո, կարո՞ղ է արդյոք սահմանների հստակեցումը եւ սպասվող խաղաղության պայմանագիրը խաղաղություն եւ անվտանգության զգացողություն բերել երկու երկրների հասարակություններին, թե՞ հակառակը՝ խաղաղասիրական տրամադրությունների հասունացումից հետո միայն պետք է անցնել գործնական քայլերի։
«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության եթերում հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մշակութաբանական արտացոլումների մասին են զրուցել թատերական ռեժիսոր, պրոֆեսոր Ռուբեն Բաբայանն ու պրոֆեսոր Ռահման Բադալովը։ Զրուցակիները տարբերություն են տեսնում «պատերազմի ավարտ» եւ կողմերից մեկի «հաղթանակ» կամ «պարտություն» հասկացություններում։ Հաղորդումը նախապատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների աջակցությամբ եւ մասնակցությամբ։