Skip to content

ՎՐԱՍՏԱՆԻ ՑՈՒՅՑԵՐԸ ԵՒ ԲՈՂՈՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Հարավային Կովկասի որեւէ երկրում ընթացող հասարակական-քաղաքական զարգացումները անուղղակի արձագանք են գտնում հարեւանների մոտ՝ հաճախ ազդելով այդ երկրների ներքին գործընթացների վրա։ 

Ավանդաբար տարածաշրջանի ամենաբաց եւ ժողովրդավարական երկրի համարումն ունեցող Վրաստանում վերջին ամիսներին զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունենում ընդդեմ այսպես կոչված «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման։ Օրենքի նկատմամբ բավական հուժկու քննադատություն կա ինչպես երկրի ներսում, այնպես էլ Վրաստանի արեւմտյան գործընկերների շրջանում։  Ըստ ընդդիմախոսների, օրենքը զգալիորեն սահմանափակելու է քաղաքացիական հասարակության շատ սուբյեկտների եւ լրատվամիջոցների գործունեությունը, իսկ Վրաստանի իշխանությունների գործելաոճն ու բառապաշարն ընդհանուր առմամբ թույլ են տալիս մտածելու, որ երկրի քաղաքական վերնախավը առնվազն վերապահումներ ունի եվրաինտեգրացիայի հարցում։ 

Ինչպե՞ս են Վրաստանի գործընթացներն ընդունվում Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակություններում, ինչպե՞ս նրանք կազդեն հարեւաների հետ հարաբերությունների եւ ընդհանուր առմամբ, տարածաշրջանի քաղաքական կլիմայի վրա, եւ առհասարակ, ինչ դեր ունի հանրահավաքային պայքարը մեր տարածաշրջանի երկների հանրային կյանքում։ Այս եւ այլ հարցերի շուրջ են «Ազատութուն» ռադիոկայանի եթերում զրուցել կոնֆլիկտաբան, քաղաքագետ Արսեն Խառատյանը եւ պատմաբան Իրադա Բաղիրովան։ Հաղորդումը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների նախաձեռնությամբ եւ աջակցությամբ։