Skip to content

ԻՆՉՊԻՍԻ՞Ն ԵՆ ՏԵՍՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՄՅԱՆՑ՝ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ

Հայաստանի ու Ադրբեջանի հասարակությունները, տասնամյակներ տեւած հակամարտությունից հետո կարծես թե իսկապես ուզում են կարգավորել հարաբերությունները։ Երկու երկրների փորձագիտական հանրությունը ավելի ու ավելի հաճախ է խոսում փոխադարձ մեղադրանքների ու թշնամանքի մեջ ապրելու փոխարեն համագործակցության մթնոլորտ ստեղծեու անհրաժեշտության մասին։ Մանավանդ, որ երկու հասարակությունները բազմաթիվ մշակութային ու կենցաղային ընդհանրություններ ունեն։ Այդուհանդերձ, թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում մարդիկ շատ բաց վերքեր ու արդիական վախեր ունեն՝ կապված հարեւան երկրի հետ։ Ինչպիսի՞ Հայաստան կուզեին տեսնել ադրբեջանցիները եւ ինչպիսի Ադրբեջան կուզեին տեսնել հայաստանցիները։ Pressklub TV եթերում զրուցել են անվտանգության հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը եւ քաղաքագետ Ահմեդ Ալիլին։ Հաղորդումը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ «Շփման գիծ» նախաձեռնության շրջանակներում։