Վերջին շուրջ մեկ տարվա ընթացքում Երեւանը եւ Բաքուն բանակցում են անմիջականորեն՝ հրաժարվելով երրորդ երկրների տեսանելի միջնորդությունից։ Այդուհանդերձ, ակնհայտ է, որ տարածաշրջանային եւ գլոբալ խաղացողները այս կամ այն կերպ ներգործում են բանակցային գործընթացի վրա։ Դա երեւում է պարբերաբար Վաշինգտոնից, Փարիզից, Բրյուսելից, Անկարայից կամ Մոսկվայից հնչող հայտարարություններից, բացի դրանից, ենթադրվում են նաեւ ոչ հրապարակային որոշակի գործողություններ՝ միտված բանակցային գործընթացն այս կամ այն ուղղությամբ տանելուն։
Որքանո՞վ են հեռանկարային անմիջական բանակցությունները, արդյո՞ք երրորդ երկրների միջամտությունը միանշանակորեն խանգարում է ավելի արագ եւ արդյունավետ փոխընբռնման հասնելուն, թե՞ նրանց մասնակցությունը հնարավորություն է տալիս մեղմելու սուր անկյունները եւ նվազեցնելու հակամարտությունը շարունակելու հիմքերը։ «Ազատություն» ռադիոկայանի եթերում այս հարցերի շուրջ զրուցել են «Թուրան» լրատվական գործակալության խմբագիր Շահին Հաջիեւը եւ քաղաքագետ Էդգար Վարդանյանը։ Հաղորդումը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների «Շփման գիծ» նախաձեռնության շրջանակներում։