Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ «Շփման գիծ» նախաձեռնությունն ընդլայնել է իր թողարկումների ձեւաչափը։ Այսուհետեւ, բացի հայ-ադրբեջանական հարաբերությունների տարբեր ասպեկտների շուրջ երկխոսությունից, յուրաքանչյուր շաբաթ հաջորդաբար Բաքվում եւ Երեւանում կնկարահանվի եւ եթեր կթողարկվի «Շաբաթվա իրադարձություններ» խորագիրը, որի ընթացքում հայաստանցի եւ ադրբեջանցի փորձագետները կվերլուծեն անցած շաբաթվա ընթացքում աշխարհում տեղի ունեցած իրադարձությունները եւ դրանց հնարավոր անդրադարձը մեր տարածաշրջանի վրա։
«Շաբաթվա իրադարձությունների» առաջին թողարկմանը «Սիվիլնեթի» տաղավարում Արսեն Խառատյանը եւ Ֆարհադ Մամեդովը քննարկել են երկու երկրների ղեկավարների՝ Դավոսում կայացած տնտեսական համաժողովին մասնակցությունը, Հայաստանի ԱԳ նախարարի՝ Մոսկվա եւ Ադրբեջանի փոխվարչապետի՝ Իրան կատարած այցերն, ինչպես նաեւ այլ արդիական իրադարձություններ։