Skip to content

ՇԱԲԱԹՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ․ ԵՄ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՄՆՈՒՄ Է, USAID-Ը՝ ԿՐՃԱՏՎՈՒՄ

Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Եվրամիությունը եւս երկու տարով երկարաձգել է Հայաստանում դիտորդական առաքելության ժամկետը՝ անփոփոխ թողնելով դրա թվաքանակն ու լիազորությունների շրջանակը։ Ինչքանո՞վ է կարեւոր այս որոշումը Հայաստանի համար եւ ի՞նչ արձագանք կարող է ունենալ հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համաձայն կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը, եթե հայ-ադրբեջանական հակամարտության հաղթահարման  երաշխիքներ կլինեն։ Ի՞նչ ուղերձ է պարունակում վարչապետի այս հայտարարությունը եւ արդյոք ՄԽ ինստիտուտի ֆորմալ գոյությունն այդքան կարեւոր է երկկողմ հարաբերությունների ներկա էտապում։ 

ԱՄՆ նոր վարչակազմը քաղաքական որոշում ունի կտրուկ վերանայել Միացյալ Նահանգների միջազգային օգնության ծրագրերի մասշտաբներն ու առաջնահերթությունները։ Ինչպիսի՞ հետեւանքներ կարող է ունենալ այս քաղաքականությունը մեր տարածաշրջանի գործընթացների վրա։

Անցած շաբաթվա այս եւ մի շարք այլ իրադարձություններն են են քննարկել Արսեն Խառատյանն ու Ֆարհադ Մամեդովը՝ «Շփման գիծ. շաբաթվա իրադարձությունները» հաղորդման երկրորդ թողարկման ժամանակ, որը հեռարձակվել է Press Klub TV եթերում։ Հաղորդաշարը պատրաստվում է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնությամբ։