Անցած շաբաթվա ամենաաղմկոտ իրադարձությունը Սպիտակ տան Օվալաձեւ կաբինետում նախագահներ Թրամփի եւ Զելենսկու միջեւ թեժ բանավեճն էր, որը կարելի է տարվա սկզբից Եվրոպայի եւ ԱՄՆ-ի միջեւ խորացող տարաձայնությունների կուլմինացիան համարել։ Օվալաձեւ կաբինետի միջադեպից հետո Զելենսկին մեկնեց Մեծ Բրիտանիա, որտեղ եվրոպացի լիդերների հետ միասին քննարկում էին նոր իրողություններում անվտանգության ապահովման խնդիրները։ «Հավաքական Արեւմուտքի» ապակենտրոնացումն, անշուշտ, իր ազդեցությունը կարող է ունենալ Հարավային Կովկասի վրա։ Ի՞նչ պետք է անեն տարածաշրջանի երկրները՝ սուբյեկտությունը բարձրացնելու եւ հետագա մարտահրավերներին ավելի կայուն դիրքերից ներկայանալու համար։
Շարունակվում է Բաքվում ընթացող դատավարությունը Լեռնային Ղարաբաղի երբեմնի ղեկավարների նկատմամբ։ Համացանցի հայկական հատվածը այս օրերին ցնցեցին հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի լուսանկարները, որտեղ նրա դեմքին կապտուկներ էին երեւում։ Ռազմագերիների եւ այլ պահվող անձանց իրավունքների պաշպանության համար Հայաստանում ցույցեր են մեկնարկել, խնդրին հայտարարությամբ անդրադարձավ նաեւ ԱԳ նախարարությունը, որը մինչեւ հիմա թեմայի շուրջ ակտիվություն չէր դրսեւորում։ Եվրոպական եւ միջազգային մի շարք կառույցների ներկայացուցիչներ, տարբեր երկրների խորհրադրանականներ հանդես եկան Բաքվում դատարանի առջեւ հայտնված հայերի պաշտպանությամբ։ Հայաստանում եւ Ադրբեջանում էմոցիոնալ առումով չափազանց զգայուն եւ միեւնույն ժամանակ, տրամագծորեն հակառակ ընկալում ունեցող հարցը կարող է լրջորեն ազդել պետական մակարդակով ընթացող բանակցությունների վրա։
PressKlub TV-ի եթերում «Շփման գիծ․ շաբաթվա իրադարձությունները» հաղորդման հերթական թողարկման ընթացքում փորձագետներ Արսեն Խառատյանը եւ Ֆարհադ Մամեդովը զրուցել են այս եւ այլ թեմաների շուրջ։ Հաղորդումը պատրաստվել է Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնությամբ։