Ամսվա արխիվը February 2012

ԻՆՉՊԵՍ ԵՆ ԼՈՒՍԱԲԱՆՎՈՒՄ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ո՞րն է տեղեկության բաց լինելու սահմանը. իրականում դա մեր խնդիրն է

Փետրվար ամսվա ընթացքում այլ դժբախտ պատահարների թվում շատ էին ինքնասպանության դեպքերը: Մենք պարբերաբար կանդրադառնանք զանգվածային լրատվամիջոցներում դրանց լուսաբանմանը:

Այսօր առավել հրատապ ենք դիտում քննարկել հայկական լրատվամիջոցներում ինքնասպանությունների լուսաբանման մի քանի առանձնահատկությունները: Մանավանդ որ ոչ միայն այդ լուսաբանումներն են շատացել, այլև դրանց շուրջ քննարկումները մասնագիտական շրջանակներում:

Փետրվարի 8-ին ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմին դիմեց մի քաղաքացի` խնդրելով պարզաբանել, թե ինչքանով են լրագրողական էթիկայի կանոններին համապատասխանում «Առավոտ» օրաթերթի կայքում 2012թ. փետրվարի 7-ին  հրապարակված «38-ամյա երիտասարդը, ըստ նախնական տեղեկությունների, կրակել է իր վրա» հոդվածը և դեպքի վայրում կատարված լուսանկարները : Կարդալ ավելին –»

ՀԱՄԱԽՄԲՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

Hayk Gevorgyan

Հայկ Գևորգյան

Անցնող ամսում Հայաստանի լրագրողները մի քանի «հրաշալի» առիթ ունեցան համախմբվելու՝ անկախ իրենց քաղաքական նախասիրություններից և համակրություններից:

Հունվարի վերջում ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը աշխատանքից ազատեց ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանին: Լրագրողները կազմակերպեցին ստորագրահավաք՝ ի պաշտպանություն պետական ծառայողի, որն աշխատանքի ընթացքում, լրագրողների հավաստմամբ, առաջնորդվել է բացառապես մասնագիտական սկզբունքներով և հավասարապես շփվել իրենց հետ՝ անկախ նրանից, թե վերջիններս ինչ լրատվամիջոց են ներկայացնում՝ ընդդիմադիր թե իշխանական: Ստորագրահավաքին միացել է 65 լրագրող, որոնք հանդիպել են  ԱԺ նախագահին և նրան փոխանցել իրենց հայտարարությունը: Կարդալ ավելին –»

ՄՈՒՏՔԻ ԽՈՍՔ

Երևանի մամուլի ակումբը 2012թ. փետրվարին գործարկել է իր Ամփոփագիրը, որտեղ որոշակի պարբերականությամբ ներկայացվում են հայաստանյան տեղեկատվական դաշտի ամենահրատապ թեմաները՝ լրագրողներին և մեդիա փորձագետներին հրավիրելով քննարկումների։ Այստեղ հրապարակվում են նաև մեր կազմակերպության գործունեությանն առնչվող նյութեր, միջոցառումների մասին տեղեկատվություն։

Ամփոփագիրը լույս է տեսնում Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: