Archive for the Խոսքի ազատություն Թեմա

ԳԻՐՔ ՔԱՐՈԶԱՑ

ashotyanՀՀ կրթության և գիտության նախարարը կամ ՀՀ իշխող քաղաքական կուսակցության փոխնախագահը, Հանրային հեռուստատեսության եթերում, ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության շրջանում, վարում է հաղորդում՝ քաղաքական բովանդակությամբ: Կարդալ ավելին –»

ՀԱՆՐԱՔՎԵ, ՔԱՐՈԶԱՐՇԱՎ, ՄՈՆԻՏՈՐԻՆԳ

kyhՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեին,  ինչպես և կարգն է, նախորդում է քարոզարշավ: Դրա պաշտոնական մեկնարկն ազդարարվել է հոկտեմբերի 10-ին: Սակայն որոշ հեռարձակողներ և քաղաքական ուժեր առանձնապես անհամբեր չեն սպասել այս մեկնարկին. նրանք երկրի Հիմնական օրենքի փոփոխությունների շուրջ բանավեճի մեջ ներքաշվել են միայն  նոյեմբերի 6-ից սկսած, երբ նախատեսված էր հեռարձակող լրատվամիջոցներում հանրաքվեի քարոզչության վճարովի և անվճար եթեր տրամադրել խորհրդարանական խմբակցություններին:

Հայաստանի համազգային հեռուստաալիքներում ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեին նախորդող քարոզչության լուսաբանման մոնիտորինգը, որն իրականացվում է  Երևանի մամուլի ակումբի կողմից, ներկայացնում է առայժմ միայն 11 օրվա արդյունք՝  2015թ. հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածի համար: Եվ մի քիչ վաղ է հեռուն գնացող եզրակացություններ անել հետազոտվող հեռուստաալիքների կողմից քարոզչության լուսաբանման մասին, սակայն արդեն ուրվագծվում են լուսաբանման որոշակի միտումներ, որոնց արմատները քիչ ավելի խորն են, քան քարոզչության համար նախատեսված ժամկետների ազդարարումը: Կարդալ ավելին –»

ԳԱՐՇԱՀՈՏ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Այստեղ կարող էր լինել ձե՛ր լուսանկարը:

Այստեղ կարող էր լինել ձե՛ր լուսանկարը:

Բազմաթիվ անգամներ ԵՄԱ Ամփոփագիրն անդրադարձել է հայաստանյան լրատվամիջոցներում հրապարակումների, որոնք վառ օրինակ են եղել, թե ինչպես չի կարելի լուսաբանել այս կամ այն իրադարձությունը, կամ ինչը չի կարելի հրապարակել ընդհանրապես, սակայն հասանելի է դարձել բոլորին հենց լրատվամիջոցների շնորհիվ: Այդ բազմաթիվ անգամներին էլ Ամփոփագիրը ձեռնպահ է մնացել այդ նյութերի ակտիվ հղումները տալուց՝ դրանք ևս մեկ անգամ չտիրաժավորելու համար: Եվ հնարավորինս անդրադարձել է մասնագիտական կամ էթիկական տվյալ խախտմանը՝ անուղղակիորեն, նկարագրելով: Կարդալ ավելին –»