Archive for the Ինքնակարգավորում Թեմա

ԴՈՒՔ ՄԵՂԱՎՈՐ ԵՔ ՁԵՐ ԶԼՄ-ՈՒՄ ԱՌԿԱ ՄԹՆՈԼՈՐՏԻ ՀԱՄԱՐ

Անցնող շաբաթվա լրատվական դաշտի ամենահետաքրքիր իրադարձությունը, մեր կարծիքով, տեղի ունեցավ Հայաստանից դուրս:

Մեծ Բրիտանիայի վարչապետի հրամանով ստեղծված անկախ հանձնաժողովին այս շաբաթ ցուցմունքներ էին տալիս մեդիամագնատ Ռուպերտ Մերդոքը և նրա որդին: Այս հանձնաժողովը ստեղծվել է 2011թ.-ին և կոչված է քննելու մագնատի արդեն փակված “News of the World” թերթի կողմից հեռախոսային ապօրինի լսումների սկանդալային պատմության մանրամասները:

Հիշեցնենք նաև, որ լորդ Լևեսոնի հանձնաժողովը քննում է Բրիտանական մամուլի էթիկայի հարցերը: Ինչ խոսք, այս խնդիրները սերտորեն առնչվում են և խաչվում են պրոֆեսիոնա´լ ստանդարտների հետ: Որոշ փորձագետների կարծիքով, վերջինները ընդհանրապես ներառում են էթիկան նույնպես և չպետք է առանձին դիտարկվեն: Այս ամենի մասին մասնագիտական քննարկումներ դեռ երկար կլինեն, սակայն փաստն այն է, որ հեռախոսային ապօրինի լսումների պատմության մեջ առաջին պլան են մղվում հենց է´թիկայի և ոչ` փաստական տվյալների, դրանց խեղաթյուրման, պատշաճ աղբյուրների օգտագործման կամ մասնագիտական այլ հարցեր: Կարդալ ավելին –»

ՍԻՐԵՆՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵՐ ՄԵՋ ԵՎ ՈՉ ԹԵ…

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին առաջադրվել է տասից ավելի լրագրող, մի մասը` կուսակցական ցուցակներով, մյուսը` ինքնառաջադրմամբ:Այդ կապակցությամբ բուռն քննարկումներ ծավալվեցին հասարակության մեջ:

Մոռացվեցին մնացած բոլոր մասնագիտությունները: Առաջին հայացքից լրագրողական համայնքը գուցե նեղանալու տեղ ունի. ինչո՞ւ չի վիճարկվում այլ մասնագիտությունների տեր անձանց` խորհրդարանում հայտնվելու նպատակահարմարությունը: Բայց սա` առաջին հայացքից… Կարդալ ավելին –»

ԻՆՉՊԵՍ ԵՆ ԼՈՒՍԱԲԱՆՎՈՒՄ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ո՞րն է տեղեկության բաց լինելու սահմանը. իրականում դա մեր խնդիրն է

Փետրվար ամսվա ընթացքում այլ դժբախտ պատահարների թվում շատ էին ինքնասպանության դեպքերը: Մենք պարբերաբար կանդրադառնանք զանգվածային լրատվամիջոցներում դրանց լուսաբանմանը:

Այսօր առավել հրատապ ենք դիտում քննարկել հայկական լրատվամիջոցներում ինքնասպանությունների լուսաբանման մի քանի առանձնահատկությունները: Մանավանդ որ ոչ միայն այդ լուսաբանումներն են շատացել, այլև դրանց շուրջ քննարկումները մասնագիտական շրջանակներում:

Փետրվարի 8-ին ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմին դիմեց մի քաղաքացի` խնդրելով պարզաբանել, թե ինչքանով են լրագրողական էթիկայի կանոններին համապատասխանում «Առավոտ» օրաթերթի կայքում 2012թ. փետրվարի 7-ին  հրապարակված «38-ամյա երիտասարդը, ըստ նախնական տեղեկությունների, կրակել է իր վրա» հոդվածը և դեպքի վայրում կատարված լուսանկարները : Կարդալ ավելին –»