2011

«Հայաստանյան ԶԼՄ-ների ինքնակարգավորման ներկա վիճակը և հեռանկարները». 2011թ. դեկտեմբերի 23-25, սեմինար Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ` «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ (USAID): 40 մասնակից` ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի անդամներ, լրատվամիջոցների և լրագրողական միավորումների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ`զրպարտության և վիրավորանքի օրենսդրության կիրառման պրակտիկան, հայաստանյան ԶԼՄ-ների ինքնակարգավորման մեխանիզմների մասին հանրային տեղեկացվածության հիմնախնդիրները, ԶԼՄ-ների  էթիկայի Դիտորդ մարմնի ստացած բողոքները, կազմակերպչական հարցեր: Դեկտեմբերի 24-ին սեմինարի շրջանակներում կայացավ Հայաստանում ԶԼՄ-ների ինքնակարգավորման համակարգի ձևավորման՝ ԵՄԱ նախաձեռնության աջակից լրագրողական միավորումների և լրատվամիջոցների ներկայացուցիչների ժողով:

«Հայ-թուրքական արձանագրությունները երկու տարի անց. լրատվամիջոցների լուսաբանումը և հանրային ընկալումը Հայաստանում և Թուրքիայում». 2011թ. հոկտեմբերի 4-5, կլոր սեղան Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ Ինտերնյուս Նեթուորքի (ԱՄՆ) և ԵՄԱ-ի`«Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության զարգացում» նախագծի շրջանակներում՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոյի աջակցությամբ: 25 մասնակից` փորձագետներ և լրագրողներ՝ Հայաստանից և Թուրքիայից, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ`Թուրքիայի արտաքին քաղաքականության նոր շրջադարձերը և դրանց ընկալումը թուրք հասարակության կողմից, հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլը՝ Թուրքիայում ընտրություններից հետո և Հայաստանում ընտրությունների նախաշեմին, Թուրքիայի արտաքին քաղաքականության ընկալումը Հայաստանում՝ մերձավոր Արևելքում և Հյուսիսիային Աֆրիկայում կատարված վերջին իրադարձությունների համատեքստում, հայ-թուրքական հարաբերությունները և Թուրքիայի հայ համայնքը, Թուրքիայի ԶԼՄ-ների կողմից հայ-թուրքական հարաբերությունների լուսաբանումը:

«Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովի դերը վիզաների ազտականացմանը և մեդիային առնչվող ոլորտներում բարեփոխումների իրականացման մեջ». 2011թ. սեպտեմբերի 8-10, սեմինար Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ` Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 26 մասնակից` Հայաստանի հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, փորձագետներ Բելառուսից, Մոլդովայից, Լեհաստանից և Ուկրաինայից: Քննարկման հիմնական թեմաներ` Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովի առաջարկները վիզային ռեժիմի պարզեցման ոլորտում և Հայաստանում դրանց իրականացման գործընթացը, վիզային ռեժիմի պարզեցման ոլորտում ՔՀՀ և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների փոխգործակցության ամրապնդման հեռանկարները, ՔՀՀ առաջարկները մեդիա ոլորտում, Հայաստանում դրանց իրականացման գործընթացը, ՔՀՀ և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների փոխգործակցության ամրապնդման հեռանկարները ԶԼՄ-ների ոլորտում:

«Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովի դերը հանրային կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում բարեփոխումների իրականացման մեջ». 2011թ. հունիսի 30-հուլիսի 2, սեմինար Գյումրիում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ` Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 30 մասնակից` Հայաստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ Ուկրաինայից և Իսպանիայից: Քննարկման հիմնական թեմաներ` Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովի առաջարկները հանրային կառավարման ոլորտում, Հայաստանում դրանց իրականացման գործընթացը, ՔՀՀ առաջարկները կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում, Հայաստանում դրանց իրականացման գործընթացը, ՔՀՀ և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների փոխգործակցության ամրապնդման հեռանկարները հանրային կառավարման ոլորտում, ՔՀՀ և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների փոխգործակցության ամրապնդման հեռանկարները հակակոռուպցիոն հարցերում:

«Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովի դերը մարդու իրավունքների և արդարադատության ոլորտներում բարեփոխումների իրականացման մեջ». 2011թ. հունիսի 23-25, սեմինար Ալավերդիում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ` Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 30 մասնակից` Հայաստանի իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովի առաջարկները մարդու իրավունքների ոլորտում, Հայաստանում դրանց իրականացման գործընթացը, Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովի առաջարկները արդարադատության ոլորտում, Հայաստանում դրանց իրականացման գործընթացը, ՔՀՀ և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների փոխգործակցության ամրապնդման հեռանկարները մարդու իրավունքների պաշտպանության հարցերում, ՔՀՀ և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների փոխգործակցության ամրապնդման հեռանկարներն արդարադատության ոլորտում:

«Պատասխանատու լրագրողական գործունեության և արտահայտվելու ազատության հավասարակշռումը». 2011թ. հունիսի 18-19, համաժողով Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ`Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համաֆինանսավորմամբ և ԵՄ-ի կողմից իրականացվող «Հարավային Կովկասում և Մոլդովայում ԶԼՄ-ների ազատության, պրոֆեսիոնալիզմի և բազմակարծության խթանում» ծրագրի շրջանակներում, 43 մասնակից` իրավաբաններ, ԶԼՄ-ների, լրագրողական կազմակերպությունների, պետական կառույցների ներկայացուցիչներ Հայաստանից, Եվրոպայի խորհրդի փորձագետներ: Քննարկման հիմնական թեմաներ` զրպարտության մասին հայաստանյան օրենսդրությունը, Հայաստանում զրպարտության և վիրավորանքի ապաքրեականացման դրական և բացասական կողմերը, զրպարտության և վիրավորանքի մասին ազգային դատարաններում քննվող գործերում խոսքի ազատության իրավունքի պաշտպանությունը` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համատեքստում, ԶԼՄ-ների ինքնակարգավորումը` որպես զրպարտության վերաբերյալ գործերի դատական պաշտպանության այլընտրանք:

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովի ԶԼՄ-ների աշխատանքային ենթահանձնաժողովի հանդիպում . 2011թ. փետրվարի 21-24, Ստամբուլ (Թուրքիա): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ` Տարածաշրջանային համագործակցության Սևծովյան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: 19 մասնակից`ենթախմբի անդամներ, հրավիրյալ փորձագետներ: Քննարկման հիմնական թեմաներ` Արևելյան գործընկերության երկրներում մարդու իրավունքների իրավիճակի դիտարկման նախնական արդյունքները, բելառուսական ԶԼՄ-ները 2010թ. նախագահական ընտրություններից հետո, Արևելյան գործընկերության վեց երկրների` Ադրբեջանի, Բելառուսի, Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի մեդիա դաշտերը, Եվրոպայի խորհրդի՝ Արևելյան գործընկերության երկրներում ԶԼՄ-ների զարգացմանն առնչվող ծրագրերը, Արևելյան գործընկերության երկրներում թվային հեռարձակման անցնելու խնդիրները, Արևելյան գործընկերության երկրների լրատվամիջոցների մասին համատեղ զեկույցի նախապատրաստական աշխատանքը: