2013

«ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անելիքները ԱլԳ Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ եւ հետո». 2013թ. նոյեմբերի 8-10, սեմինար Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ` Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 47 մասնակից` հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, պետական կառույցների, ԱլԳ ՔՀՖ — Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` Եվրամիության և Հայաստանի հարաբերությունների զարգացումը 2013թ. նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության երրորդ գագաթաժողովի համատեքստում, Արևելյան գործընկերության քաղաքականությանհեռանկարները ընթացիկ աշխարհաքաղաքական համատեքստում, ԱլԳ ՔՀՖ — Հայաստանի ազգային պլատֆորմի խնդիրները և ակնկալիքները վիլնյուսյան գագաթաժողովից առաջ և հետո, Ադրբեջանում և Վրաստանում նախագահական ընտրությունների ազդեցությունը տարածաշրջանում ժողովրդավարական և ինտեգրացիոն գործընթացների վրա, Մաքսայի միությունը և ազատ առևտրի գոտին, ինտեգրացիոն մոդելների համեմատական վերլուծությունը, ՔՀՖ — Հայաստանի ազգային պլատֆորմի հակազդեցությունը տեղի ունեցող հասարակական-քաղաքական իրադարձություններին, ՔՀՖ — Հայաստանի ազգային պլատֆորմի կազմակերպական հարցեր:

«Հասարակակական նշանակության խնդիրների լուսաբանումը էթիկական տեսանկյունից». 2013թ. նոյեմբերի 6-7, միջազգային կոնֆերանս Երևանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ` Deutsche Welle ակադեմիայի աջակցությամբ: 47 մասնակից` միջազգային կազմակերպությունների, Հայաստանի պետական կառույցների, փորձագիտական համայնքի, ԶԼՄ-ների և լրագրողական միավորումների ներկայացուցիչներ, փորձագետներ Վրաստանից և Մոլդովայից: Քննարկման հիմնական թեմաներ`Հայաստան-ԵՄ հարաբերությունների լուսաբանման էթիկա, քաղաքացիական ակտիվիզմի լուսաբանման էթիկա, (Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և միջազգային փորձի ենթատեքստում), հեղինակային իրավունքը և նոր մեդիան (Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և միջազգային փորձի ենթատեքստում), ինքնակարգավորման հեռանկարները տեխնիկական առաջընթացի ժամանակակից պայմաններում:

«Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի խնդիրները Քիշնևի համաժողովին ընդառաջ». 2013թ. սեպտեմբերի 20-22, սեմինար Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ` Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 33 մասնակից`ԱլԳ ՔՀՖ — Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` Մաքսային միությանն անդամակցելու մասին Հայաստանի հայտարարությունից հետո՝ ԵՄ-Հայաստան հետագա համագործակցության հնարավոր ձևաչափերը, 2013թ. հոկտեմբերի 4-5-ը Արևելյան գործընկերության Քիշնևի համաժողովի առաջնայնությունները և նպատակները, ԱլԳ շրջանակներում քաղաքացիական հասարակության կողմից իրականացված ուսումնասիրությունները, ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի գործունեությունը 2013թ. ընթացքում, ոչ ֆորմալ քաղաքացիական հասարակության շարժումները Հայաստանում, Քիշնևի համաժողովում Հայաստանի ազգայի պլատֆորմի անելիքները:

«Լրագրողական էթիկան և ինքնակարգավորումը ավանդական ԶԼՄ-ներում». 2013թ. հունիսի 23-25, սեմինար Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ` Deutsche Welle ակադեմիայի աջակցությամբ: 40 մասնակից` Հայաստանի ԶԼՄ- ների և լրագրողական միավորումների ներկայացուցիչներ, փորձագետներ Բոսնիայից և Հերցեգովինայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից: Քննարկման հիմնական թեմաներ` հանրային նշանակության թեմաների լուսաբանման սահմանները, ինքնակարգավորման համակարգի ներդրումը և զարգացումը Բալկաններում, Բոսնիայի և Հերցեգովինայի փորձը, հեղինակային իրավունքի պաշտպանությունը ավանդական լրատվամիջոցներում, հասարակության մեջ ինքնակարգավորման մեխանիզմների իրազեկության բարձրացումը և խթանումը, քրեական գործերի լուսաբանման էթիկան, Մամուլի դեմ բողոքների Բրիտանական հանձնաժողովի ինքնակարգավորման և համակարգավորման մոդելները:

«Լրագրողական էթիկան և ինքնակարգավորումը առցանց ԶԼՄ-ներում». 2013թ. հունիսի 21-23, սեմինար Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ` Deutsche Welle ակադեմիայի աջակցությամբ: 40 մասնակից` Հայաստանի ԶԼՄ- ների և լրագրողական միավորումների ներկայացուցիչներ, փորձագետներ Բոսնիայից և Հերցեգովինայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից: Քննարկման հիմնական թեմաներ` ինքնակարգավորման համակարգի ներդրումը և զարգացումը Բալկաններում, Բոսնիայի և Հերցեգովինայի փորձը, առցանց լրատվամիջոցներում հեղինակային իրավունքի պաշտպանության հիմնախնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները, Մամուլի գերմանական խորհրդի կողմից առցանց լրատվամիջոցների դեմ բողոքների քննման պրակտիկան, ընտրությունների լուսաբանման առանձնահատկությունները առցանց լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում, Մամուլի դեմ բողոքների Բրիտանական հանձնաժողովի ինքնակարգավորման և համակարգավորման մոդելները, հասարակության մեջ ինքնակարգավորման մեխանիզմների իրազեկության բարձրացման և խթանման միջազգային փորձը:

«Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և կառավարության համագործակցության խթանումը Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի շրջանակներում». 2013թ. հունիսի 16-18, սեմինար Գյումրիում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ` Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 30 մասնակից` պետական կառույցների, ԱլԳ ՔՀՖ — Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` Արևելյան գործընկերության զարգացումը, ներկա վիճակը, Արևելյան գործընկերության Ճանապարհային քարտեզի տնտեսական բաղադրիչը և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ համագործակցությունը, երկխոսությունը և համամագործակցությունը կառավարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև Արևելյան գործընկերության Ճանապարհային քարտեզի մշտադիտարկման շրջանակներում, ԱլԳ երկրների եվրաինտեգրման Ինդեքսը, Արևելյան գործընկերության Ճանապարհային քարտեզով նախանշված գործողությունների քաղաքացիական և պետական սեկտորների համագործակցության մեխանիզմները, Արևելյան գործընկերության Ճանապարհային քարտեզով նախանշված գործողությունների իրականացումը հանրային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտներում, Արևելյան գործընկերության Ճանապարհային քարտեզի մշտադիտարկման մեթոդաբանությունը:

«Հայաստանյան ԶԼՄ-ների իրավական կարգավորման և ինքնակարգավորման ներկա վիճակը և հեռանկարները». 2013թ. մայիսի 31- հունիսի 2, սեմինար Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ` «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ (USAID): 41 մասնակից` ԶԼՄ-ների դիտորդ մարմնի անդամներ, լրատվամիջոցների և լրագրողական միավորումների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` ԶԼՄ-ների վարքականոնում փոփոխություններ կատարելու առաջարկություններ` մասնավոր կյանքի լուսաբանման էթիկայի առնչությամբ, ԶԼՄ-ների վարքականոնում փոփոխություններ կատարելու առաջարկություններ` կապված առցանց ԶԼՄ-ների էթիկայի հետ, 2012-2013թթ. ընտրական շրջափուլի լուսաբանման էթիկական բաղադրիչը, զրպարտության հայցերով դատական պրակտիկան, Տեղեկատվական վեճերի խորհրդի փորձը, ԶԼՄ-ների դիտորդ մարմնի գործունեության մասին հանրային իրազեկման բարձրացման միջոցառումներ, ԶԼՄ-ների դիտորդ մարմնի գործունեության կազմակերպչական հարցեր:

«Քաղաքացիական հասարակության «ավանդական» միավորումների և շահերի պաշտպանության ոչ ֆորմալ խմբերի միջև համագործակցության ամրապնդում». 2013թ. մայիսի 24-26, սեմինար Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ` Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 45 մասնակից` ԱլԳ ՔՀՖ — Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և քաղաքացիական ակտիվիստների ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` ԱլԳ ՔՀՖ գործունեությունը, Եվրամիության «Արևելյան գործընկերություն» նախաձեռնությունը, ներկա վիճակը, Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման խնդիրները, 2012-2013թթ. ընտրություններում տեղական դիտորդների դերը, ոչ ֆորմալ քաղաքացիական ակտիվությունը` որպես Հայաստանի քաղաքացիական հասարակության զարգացման ընթացքում նոր երևույթ, ԱլԳ ՔՀՖ — Հայաստանի ազգային պլատֆորմի և քաղաքացիական ակտիվիստների ոչ ֆորմալ խմբերի միջև համագործակցության հեռանկարները: