2006

«ԶԼՄ-ները, օրենսդրությունը և ընտրությունները». 2006թ. հոկտեմբերի 15, սեմինար Գյումրիում (Շիրակի մարզ): Իրականացնող՝ Երեանի մամուլի ակումբ: 20 մասնակից՝ Շիրակի մարզի ԶԼՄ-ների և լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ղեկավարներ: Քննարկման հիմնական թեմաներ՝ 2003թ. նախագահական, խորհրդարանական ընտրությունների և 2005թ. Սահմանադրության հանրաքվեի լուսաբանման դասերը, 2005թ. Շիրակի մարզի ԶԼՄ-ների կողմից 2005թ. Սահմանադրության հանրաքվեի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների լուսաբանումը, լրատվամիջոցների դերը և խնդիրները առաջիկա նախընտրական քարոզարշավներում, ԶԼՄ-ների օրենսդրական կարգավորման ոլորտում տիրող վիճակը:

«ԶԼՄ-ները, օրենսդրությունը և ընտրությունները». 2006թ. հոկտեմբերի 14, սեմինար Վանաձորում (Լոռու մարզ): Իրականացնող՝ Երեանի մամուլի ակումբ: 20 մասնակից՝ Լոռու մարզի ԶԼՄ-ների և լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ղեկավարներ: Քննարկման հիմնական թեմաներ՝ 2003թ. նախագահական, խորհրդարանական ընտրությունների և 2005թ. Սահմանադրության հանրաքվեի լուսաբանման դասերը, 2005թ. Շիրակի մարզի ԶԼՄ-ների կողմից 2005թ. Սահմանադրության հանրաքվեի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների լուսաբանումը, լրատվամիջոցների դերը և խնդիրները առաջիկա նախընտրական քարոզարշավներում, ԶԼՄ-ների օրենսդրական կարգավորման ոլորտում տիրող վիճակը:

«Քաղաքական կուսակցությունների և հասարակական ինստիտուտների դերը Հայաստանի հասարակական-քաղաքական զարգացման նոր հայեցակարգերի ձևավորման գործում». 2006թ. սեպտեմբերի 29-հոկտեմբերի 1, սեմինար Դիլիջանում (Տավուշի մարզ): Իրականացնող՝ Երևանի մամուլի ակումբ՝ Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 30 մասնակից՝ Հայաստանի քաղաքական կուսակցությունների, ՀԿ-ների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ՝ ՀԿ-ների և քաղաքական կուսակցությունների միջև երկխոսության հնարավորությունները և միտումները, ԵՄԱ նախաձեռնությունները հասարակական երկխոսության զարգացման ուղղությամբ, մամուլի դերը՝ որպես կարևորագույն հարցերի շուրջ բանավեճերի ամբիոնի, քաղաքական կուսակցությունների նախըտրական պլատֆորմներում նոր մոտեցումները և գաղափարները, միջազգային կազմակերպությունների դերը Հայաստանի զարգացման ծրագրերի մշակման և իրակացման գործում, Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և դրա ազդեցությունը տարածաշրջանի երկրների ներքին իրավիճակի վրա:

«ԶԼՄ-ների ինքնակարգավորման մեխանիզմների կիրառումը Հայաստանում». 2006թ. սեպտեմբերի 23-24, սեմինար Երևանում: Իրականացնողներ՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակ, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերություն, Երևանի մամուլի ակումբ՝ ՅՈՒՆԵՍԿՈ-ի մոսկովյան գրասենյակի աջակցությամբ: 50 մասնակից՝ Հայաստանի ԶԼՄ-ների, լրագրողական միավորումների, միջազգային կազմակերպությունների, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, փորձագետներ Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից: Քննարկման հիմնական թեմաներ՝ ԶԼՄ-ների պատասխանատվության համակարգերի դերը և նշանակությունը, հայկական լրատվամիջոցներում դրանց զարգացման հեռանկարները, ինքնակարգավորումը և լրատվական բիզնեսը «Գարդիան» թերթի օրինակով, հայկական լրատվամիջոցներում ԶԼՄ-ների պատասխանատվության համակարգերի ներմուծման առաջին քայլերը, օմբուցմանի դերը հանրային հեռարձակման մեջ՝ ԱՄՆ-ի օրինակով, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերությունում մասնագիտական վարքի սկզբունքների մշակում, քաղաքական մշակույթը և մասնագիտական էթիկան հայկական եթերում:

«Եվրաինտեգրման դերը և հասարակական-քաղաքական բարեփոխումների չափանիշները Հայաստանում». 2006թ. հունիսի 9-10, սեմինար Գորիսում (Սյունիքի մարզ): Իրականացնող՝ Երևանի մամուլի ակումբ՝ Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 25 մասնակից՝ ՀԿ-ների, ԶԼՄ-ների և լրագրողական միավորումների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ՝ «Եվրոպական հարևանության քաղաքականությունը»՝ որպես Հայաստանի եվրաինտեգրման գլխավոր ուղղություն, Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների մոնիտորինգի արդյունքները, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների դերը ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում, քաղաքացիական հասարակության կողմից բարեփոխումների գործընթացի վերահսկման մեխանիզմները, մարդու իրավունքների, խոսքի և տեղեկատվության ազատության ամրապնդմանն ուղղված միջոցները, օրենքի գերիշխանությունը և կոռուպցիայի դեմ պայքարը՝ որպես ժողովրդավարական բարեփոխումների հիմնական բաղադրիչներ:

«ԶԼՄ-ները և ընտրությունները». 2006թ. հունիսի 11, սեմինար Ղափանում (Սյունիքի մարզ): Իրականացնող՝ Երևանի մամուլի ակումբ: 20 մասնակից՝ Սյունիքի մարզի ԶԼՄ-ների ներկայացուցիչներ և ղեկավարներ: Քննարկման հիմնական թեմաներ՝ հանրապետական և մարզային ԶԼՄ-ների կողմից 2003թ. և 2005թ. Սահմանադրության հանրաքվեի նախընտրական քարոզարշավների լուսաբանման առանձնահատկությունները, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների դերը 2007/2008թթ. ընտրություններում:

«ԶԼՄ-ների, լրագրողական և այլ հասարակական կազմակերպությունների համագործակցությունը խոսքի և մամուլի ազատության զարգացման նպատակով». 2006թ. մայիսի 4-5, սեմինար Երևանում: Իրականացնող՝ Երևանի մամուլի ակումբ: 15 մասնակից՝ ՀԿ-ների, մարզային ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ՝ Երևանի և Հայաստանի մարզերի լրագրողական համայնքների համագործակցության՝ ԵՄԱ ռազմավարությունը, լրագրողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ աշխատանքների ակտիվացման և լրագրության ոլորտը կարգավորող օրենսդրության օպտիմալացման հնարավորությունները, «Համագործակցություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և խոսքի ազատության զարգացման խնդիրները, մարզային ԶԼՄ-ների և ՀԿ-ների համագործակցության հնարավորությունները, դրանց ներուժի զարգացման խնդիրները:

«ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի լուսաբանման դասերը և ԶԼՄ-ների խնդիրներն առաջիկա ընտրություններում». 2006թ. փետրվարի 25-26, սեմինար Գյումրիում (Հայաստան): Իրականացնողներ՝ Երևանի մամուլի ակումբ և Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամ: 35 մասնակից՝ լրագրողական միավորումների, ԶԼՄ-ների, մարզային հեռուստաընկերությունների, Հայաստանի պետական կառույցների և քաղաքական կուսակցությունների մամուլի ծառայությունների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ՝ հանրաքվեների և ընտրությունների լուսաբանման օրենսդրական կարգավորումը, 2005թ. նոյեմբերի 27-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի լուսաբանման մոնիտորինգի արդյունքները, մարզային ԶԼՄ-ները քաղաքական արշավների ժամանակ, հանրաքվեների և ընտրությունների ժամանակ հասարակության տեղեկացվածության խնդիրները, ԶԼՄ-ներում քաղաքական բանավեճերի մշակույթը, եթերում բազմակարծության խրախուսման ուղղությամբ լրագրողական միավորումների նախաձեռնությունը: