2001

«Արձանագրություն եռակողմ համագործակցության մասին». 2001թ., նոյեմբերի 8, Անկարա (Թուրքիա): Չորս կազմակերպությունների՝ Երևանի մամուլի ակումբի, Ադրբեջանի լրագրողների «Յենի Նեսիլ» միության, Թուրքիայի դիվանագիտական լրագրողների ասոցիացիայի և  Ժողովրդավարության Թուրքական հիմնադրամի ղեկավարները ստորագրեցին եռակողմ համագործակցության մասին արձանագրությունը: Փաստաթղթի նպատակն է՝ նպաստել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի լրագրողների փոխգործակցության կոնկրետ ձևերի կարգավորմանը, երեք երկրների զանազան մասնագիտական սեկտորների և քաղաքական գործիչների միջև երկխոսության հաստատմանը՝ դրանով նպաստելով երեք երկրների հասարակություններում առկա հիմնախնդիրների լուծմանն ու լարվածության թուլացմանը: Արձանագրության նախագիծը մշակվել է Երևանում, Բաքվում, Ստամբուլում և Անկարայում անցկացված «ԶԼՄ-ների դերը տարածաշրջանային հակամարտությունների հաղթահարման և «թշնամու կերպարի» վերացման գործում» կլոր սեղանների մասնակիցների կողմից: Կլոր սեղանները կազմակերպել են Երևանի մամուլի ակումբը և Ադրբեջանի լրագրողների «Յենի Նեսիլ» միությունը՝ Թուրքիայի դիվանագիտական լրագրողների ասոցիացիայի և  Ժողովրդավարության Թուրքական հիմնադրամի հետագա աջակցությամբ՝ Բաց հասարակության ինստիտուտի Լրատվամիջոցների ցանցային ծրագրի ֆինանսավորմամբ: Հետագա համատեղ գործունեության կազմակերպման նպատակով Արձանագրությունը ստորագրող կողմերի միջև ստեղծվել է Համակարգող գրասենյակ, որը գործելու է ռոտացիոն սկզբունքով և կիսամյակը մեկ:

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով ԶԼՄ-ների մոնիտորինգի և սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքների ամփոփումը». 2001թ., հոկտեմբերի 29-նոյեմբերի 1, երրորդ, եզրափակիչ աշխատանքային հանդիպում Բաքվում, (Ադրբեջան): Կազմակերպվել է`«Ղարաբաղյան հակամարտությունը Հայաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի ԶԼՄ-ների և հասարակական կարծիքի հայելում» նախագծի շրջանակներում, որը Բաց հասարակության ինստիտուտի ԶԼՄ-ների ցանցային ծրագրի աջակցությամբ իրականացնում են Երևանի և Բաքվի մամուլի ակումբները` Ստեփանակերտի մամուլի ակումբի աջակցությամբ: 15 մասնակից՝ Հայաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, մեդիա հետազոտողներ և սոցիոլոգներ: Քննարկման հիմնական թեմաներ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության, պետական, հասարակական, քաղաքական գործիչների շրջանում անցկացված հարցման արդյունքների հաշվետվություն, Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ԶԼՄ-ների մոնիտորինգի արդյունքների հաշվետվությունը: Նախատեսվում է այդ հետազոտությունների նյութերը տպագրել առանձին ժողովածուով՝ ռուսերեն և անգլերեն լեզուներով:

«Հանրային և մասնավոր հեռարձակման օրենսդրական կարգավորումը». 2001թ., հոկտեմբերի 6-7, միջազգային համաժողով Երևանում: Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ` Բաց հասարակության ինստիտուտի ցանցային և «Արևելք-Արևելք» ծրագրերի, Եվրոպայի խորհրդի, Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: Համաժողովի կազմակերպմանն աջակցել է նաև «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունը: 90 մասնակից՝ Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի այլ երկրների, ՀԱՀ-ի լրագրողներ, իրավաբաններ, խորհրդարանականներ, մասնագիտական հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ, Լրագրողների միջազգային ֆեդերացիայի, ԶԼՄ-ների եվրոպական ինստիտուտի ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` հանրային և մասնավոր հեռարձակման իրավական կարգավորումը զարգացած և անցումային ժողովրդավարության երկրներում, հանրային և մասնավոր հեռարձակման ներկա վիճակը, հետմեծապետական երկրներում հեռարձակման ոլորտը կարգավորող օրենքների ընդունման ժամանակ ծագող հիմնախնդիրների հաղթահարման պրակտիկան, պետականից հանրային հեռարձակման անցավ անցնելու հնարավորությունները, հեռարձակման օրենսդրության ձևավորման և ժամանակակից չափորոշիչների գործնական կիրառման գործում միջազգային համագործակցության հնարավորությունները: ԵՄԱ-ն նախատեսում է համաժողովի նյութերի հիման վրա հրապարակել ժողովածու՝ ռուսերեն և անգլերեն լեզուներով:

«ԶԼՄ-ների դերը տարածաշրջանային հակամարտությունների հաղթահարման և «թշնամու կերպարի» վերացման գործում». 2001թ., սեպտեմբերի 7-11, երրորդ, եզրափակիչ կլոր սեղան Երևանում: Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ`և Ադրբեջանի լրագրողների «Յենի Նեսիլ» միություն` Թուրքիայի դիվանագիտական լրագրողների ասոցիացիայի և  Ժողովրդավարության Թուրքական հիմնադրամի մասնակցությամբ՝ «ԶԼՄ-ների դերը տարածաշրջանային հակամարտությունների հաղթահարման և «թշնամու կերպարի» վերացման գործում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում են Երևանի մամուլի ակումբը և «Յենի Նեսիլը»`Բաց հասարակության ինստիտուտի Լրատվամիջոցների ցանցային ծրագրի աջակցությամբ: 23 մասնակից՝ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի ԶԼՄ-ների, լրագրողական միավորումների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` հայ-ադրբեջանական և հայ-թուրքական փոխհարաբերությունները, տարածաշրջանային ինտեգրացիան՝ որպես գլոբալ ինտեգրացիայի բաղկացուցիչ, հանրության դիրքորոշումների, քաղաքական էլիտաների նպատակների և գլոբալիզացիայի գործընթացի պահանջների նմանություններն ու տարբերությունները, տարածաշրջանային հիմնախնդիրները և եվրոպական ինտեգրացիան, համագործակցության և դրա նկատմամբ հասարակության վերաբերմունքի լուսաբանումը ԶԼՄ-ների կողմից: Կլոր սեղանի մասնակիցները մշակել են նաև համագործակցության նախագիծ, որը նախատեսում է Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի լրագրողների միջև համագործակցության կոնկրետ ձևերի և երեք երկրների զանազան պրոֆեսիոնալ սեկտորների և քաղաքական գործիչների միջև երկխոսության հաստատում: հանդիպման ավարտին Հայաստանի ժուռնալիստների միությունում տեղի ունեցավ կլոր սեղանի կազմակերպիչների մամուլի ասուլիսը:

«Միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա առաքելությունների գործունեության լուսաբանումը Հայաստանյան լրատվամիջոցների կողմից». 2001թ., օգոստոսի 31- սեպտեմբերի 2, սեմինար Ծաղկաձորում: Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ և Հայաստանում ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության բաժնի գրասենյակ՝ Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 42 մասնակից՝ Հայաստանի ԶԼՄ-ների, լրագրողական միավորումների, Հայաստանում գործող միջազգային, օտարերկրյա կազմակերպությունների և դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` միջազգային կազմակերպությունների և հայաստանյան մեդիայի փոխգործակցության փորձն ու հիմնախնդիրները, դիվանագիտական առաքելությունների, դոնոր կազմակերպությունների, ՄԱկ-ի կառույցների գործունեության լուսաբանումը ԶԼՄ-ների կողմից, հայաստանի ինտեգրումը եվրոպական համայքնին և ԶԼՄ-ների դերը, միջազգային կազմակերպությունների գործունեությունը հայաստանյան լրագրողների տեսանկյունից, հանրության իրազեկումը միջազգային, օտարերկրյա կազմակերպությունների առաքելության և աշխատանքի մասին:

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով ԶԼՄ-ների մոնիտորինգի և սոցիոլոգիական հետազոտությունների միջանկյալ արդյունքները». 2001թ., հուլիսի 27-29 երկրորդ աշխատանքային հանդիպում Ստեփանակերտում, (Լեռնային Ղարաբաղ): Կազմակերպվել է`«Ղարաբաղյան հակամարտությունը Հայաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի ԶԼՄ-ների և հասարակական կարծիքի հայելում» նախագծի շրջանակներում, որը Բաց հասարակության ինստիտուտի ԶԼՄ-ների ցանցային ծրագրի աջակցությամբ իրականացնում են Երևանի և Բաքվի մամուլի ակումբները` Ստեփանակերտի մամուլի ակումբի աջակցությամբ: 20 մասնակից՝  Հայաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, մեդիա հետազոտողներ և սոցիոլոգներ: Քննարկման հիմնական թեմաներ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի առաջատար ԶԼՄ-ների առաջին չորս (մարտ-հունիս) ամիսների մոնիտորինգի արդյունքները,  Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության, պետական, հասարակական, քաղաքական գործիչների շրջանում անցկացված հարցման նախնական տվյալները: Ստեփանակերտի հանդիպման մասնակիցները զրույց ունեցան Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Նաիրա Մելքումյանի հետ: Ադրբեջանցի և հայ լրագրողները այցելեցին նաև Շուշի քաղաք:

«ԶԼՄ-ների դերը տարածաշրջանային հակամարտությունների հաղթահարման և «թշնամու կերպարի» վերացման գործում». 2001թ., հունիսի 20-26, կլոր սեղաններ Բաքվում (Ադրբեջան) և Անկարայում (Թուրքիա): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ`և Ադրբեջանի լրագրողների «Յենի Նեսիլ» միություն` Թուրքիայի դիվանագիտական լրագրողների ասոցիացիայի և  Ժողովրդավարության Թուրքական հիմնադրամի մասնակցությամբ՝ «ԶԼՄ-ների դերը տարածաշրջանային հակամարտությունների հաղթահարման և «թշնամու կերպարի» վերացման գործում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում են Երևանի մամուլի ակումբը և «Յենի Նեսիլը»`Բաց հասարակության ինստիտուտի Լրատվամիջոցների ցանցային ծրագրի աջակցությամբ: 18 մասնակից՝ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի ԶԼՄ-ների, լրագրողական միավորումների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի փոխհարաբերությունների զանազան ասպեկտներ, ԶԼՄ-ների դերը «թշնամու կերպարի» վերացման և երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար բարենպաստ տեղեկատվական կլիմայի ստեղծման գործում, պատմական և ժամանակակից տարածաշրջանային հիմնախնդիրների լուսաբանումը ԶԼՄ-ների կողմից, հակամարտությունների միֆականացումից մինչև իրականության օբյեկտիվ լուսաբանում: Կլոր սեղանների մասնակիցներն այցելեցին նաև ադրբեջանական և թուրքական թերթերի և հեռարձակող ընկերությունների խմբագրություններ:

«Մարդու իրավուքների Եվրոպական համաձայնագրի 10-րդ հոդվածը և ԶԼՄ-ների ոլորտում դատական պրակտիկան Հայաստանում». 2001թ., մայիսի 19-20, սեմինար Երևանում (Հայաստան): Կազմակերպիչներ`Երևանի մամուլի ակումբ, Եվրոպայի խորհուրդ, Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամ, ՀՀ արտգործնախարարություն՝ «Ֆեմիդա» հասարակական կազմակերպության աջակցությամբ: 90 մասնակից՝ Հայաստանի ԶԼՄ-ների, լրագրողական միավորումների, ՀԿ-ների և դատական մարմինների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ՝ Եվրոպայի Խորհրդից և Հոլանդիայից: Սեմինարին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Քննարկման հիմնական թեմաներ՝ եվրոպական չափանիշները ԶԼՄ-ների և արդարադատության հարաբերություններում, Եվրոպայի Խորհրդին անդակացելուց հետո օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտությունը Հայաստանում, ինչպես համատեղել խոսքի ազատությունը և արդար դատավարության իրավունքը, խոսքի ազատության և ԶԼՄ-ների վիճակը Հայաստանում, արդարադատության խնդիրների լուսաբանումը հայաստանյան լրատվամիջոցների կողմից, ՄԻԵԴ-ի և ՀՀ Վճռաբեկ դատարանի երկու դատական գործերի վերլուծություն:

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով ԶԼՄ-ների մոնիտորինգի և սոցիոլոգիական հետազոտությունների միջանկյալ արդյունքները». 2001թ., մարտի 30-ապրիլի 2 աշխատանքային հանդիպում Երևանում: Կազմակերպիչ՝ Երևանի մամուլի ակումբ`«Ղարաբաղյան հակամարտությունը Հայաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի ԶԼՄ-ների և հասարակական կարծիքի հայելում» նախագծի շրջանակներում, որը Բաց հասարակության ինստիտուտի ԶԼՄ-ների ցանցային ծրագրի աջակցությամբ իրականացնում են Երևանի և Բաքվի մամուլի ակումբները` Ստեփանակերտի մամուլի ակումբի աջակցությամբ: 15 մասնակից՝ Հայաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, մեդիա հետազոտողներ և սոցիոլոգներ: Քննարկման հիմնական թեմաներ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի առաջատար ԶԼՄ-ների առաջին փուլի (մարտ) մոնիտորինգի արդյունքները, Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության և փորձագետների շրջանում հարցման անցկացման հարցում դիրքորոշումների հստակեցում:

«ԶԼՄ-ների կարգավորման եվրոպական չափորոշիչները». 2001թ., հունվարի 11-12, սեմինար Երևանում: Կազմակերպիչ` Երևանում ԵԱՀԿ գրասենյակ և Եվրոպայի խորհուրդ՝ Երևանի մամուլի ակումբի և «Ինտերնյուս» Հայաստանի աջակցությամբ: Մոտավորապես 70 մասնակից՝ Հայաստանի ԶԼՄ-ների, լրագրողական միավորումների, Հայաստանում գործող միջազգային, ՀՀ պետական կառույցների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` ԶԼՄ_ների մասին ՀՀ օրենսդրությունը, էլեկտրոնային ԶԼՄ-ների օրենսդրական կարգավորման հիմնախնդիրները Հայաստանում, տեղեկությունների մատչելիության ազատությունը և օրենսդրական նախաձեռնությունները Հայաստանում, ԶԼՄ-ների մասին օրենսդրության շուրջ Եվրոպայի Խորհրդի պահանջները և միջազգային չափանիշները: Հատուկ ուշադրություն դարձվեց 2000թ. հոկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի վերլուծությանը, դրա համապատասխանությանը Եվրոպայի Խորհրդի պահանջներին, պրակտիկ կիրառմանը և Հայաստանում անկախ ԶԼՄ-ների զարգացման գործում դերին: Սեմինարի տեղական և օտարեկրյա մասնակից փորձագետների մեծ մասի կարծիքով, այս օրենքը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին և միջազգային չափանիշներին, իսկ դրա շատ դրույթներ հակասում են Հայաստանի Սահմանադրությանը և մի շարք օրենքների: