ԽԱՉԱՏՐՅԱՆ Ռուզաննա

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի լրատվության հարցերով օգնական

Ծնվել է 1963թ. նոյեմբերի 30-ին, Երևանում:

Կրթությունը/մասնագիտությունը

1983-1985թթ.` Երևանի պետական համալսարան, լրագրող
1985-1988թթ.` Մոսկվայի պետական համալսարան, լրագրող

Աշխատանքը

2018թ. մինչև օրս՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի լրատվության հարցերով օգնական
2016-2018թթ.՝ ՀՀ մշակույթի նախարարի մամուլի քարտուղար
2008-2016թթ.՝ Հայաստանի հանրային ռադիոյի հաղորդումների հեղինակ և վարող
2015-2016թթ.՝ Media.am կայքի թղթակից, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
2013-2015թթ.՝«Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական ծրագրերի խմբագիր
2013թ. (հունվար-մայիս)՝ «Շանթ» հեռուստաընկերության վեբ կայքի խմբագիր
2012-2013թթ.՝ «Կենտրոն» հեռուստաընկերության միջազգային լուրերի թողարկող
1995-2008թթ.`«Ազատ Եվրոպա» Ռադիոյի/«Ազատություն» Ռադիոյի հայկական ծառայության թղթակից
1993-1995թթ.՝ «Ազգ» թերթի մշակույթի բաժնի վարիչ
1993թ.՝ «Ար» թերթի մշակույթի բաժնի վարիչ
1990-1992թթ.՝ «Գարուն» ամսագրի գիտության բաժնի վարիչ

Մրցանակները/ Պարգևները

2000թ.՝ «Ազատ Եվրոպա» Ռադիոյի/«Ազատություն» Ռադիոյի նախագահի մրցանակը
2003թ.՝ Երևանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակը՝ մասնագիտական բարեխճության և արդյունավետ թիմային աշխատանքի համար

Հրապարակումները

«Ազգ», `«Ազատ Եվրոպա» ռադիոկայանի հայկական ծառայություն/«Ազատություն» ռադիո, «Ար», «Գարուն»
1996թ.՝ «Թաց քաղաք» գիրքը

Լեզուների իմացությունը

Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է

Ինչպես կապվել

Е-mail՝ [email protected]