ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Արթուր

ArmDaily.am մեկնաբան, «AD TV հարցազրույց» հաղորդման հեղինակ և վարող

Ծնվել է 1961թ. նոյեմբերի 11-ին, Լենինականում (Գյումրի):

Կրթությունը/մասնագիտությունը

1990թ.` Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ, տեխնիկական առարկաների և ինֆորմատիկայի ուսուցիչ
1995թ.՝ Երևանի թատերական արվեստի պետական ինստիտուտ, դրամատիկական թատրոնի և կինոյի դերասան
2000թ. մայիս՝ «ԶԼՄ-ները և ընտրությունները» (UNDP)
2000թ. հուլիս՝ «Լրագրությունը և հասարակական միջավայրը ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում» (UNDP)
2002թ. դեկտեմբեր՝ «Հեռուստատեսությունը և ընտրությունները. թոք շոու և հեռուստաբանավեճ»

Աշխատանքը

2019թ. մինչև օրս` ArmDaily.am լրատվական կայքի մեկնաբան և «AD TV հարցազրույց» հաղորդման հեղինակ և վարող
2018-2019թթ.՝ «Շիրակ» հանրային հեռուստառադիոընկերության հասարակական-քաղաքական և վերլուծական հաղորդումների տնօրեն
2009-2017թթ.՝«Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման հեղինակ և վարող
2004-2009թթ.՝ «Շանթ» հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրեն (Երևան)
1999թ. մինչև օրս` լրագրության դասախոս Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում
1998-2004թթ.՝ «Ցայգ» հեռուստաընկերության լուրերի բաժնի վարիչ
1997-1998թթ.՝ Հայաստանի ազգային հեռուստաընկերության «Մամուլի տեսություն» ծրագրի հեղինակ և վարող
1996-1998թթ.՝ «Նորք» հեռուստաընկերության լուրերի բաժնի վարիչի տեղակալ
1992-1996թթ.՝ Գյումրու «Շիրակ» հեռուստառադիոընկերության գլխավոր խմբագիր

Մասնակցությունը պետական ընտրովի մարմիններում

2002թ.՝ ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու

Մրցանակները/ Պարգևները

2002թ.՝ Գյումրի քաղաքի տարվա լավագույն լրագրող

Հրապարակումները

«Ցայգ», «Նորք», «Շիրակ», Հայաստանի ազգային հեռուստաընկերություն

Նախասիրությունները

Գրականություն, պոեզիա, թատրոն

Լեզուների իմացությունը

Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է, ունի մեկ դուստր

Ինչպես կապվել

Հեռ.՝ (374 91) 41 72 76 (բջջ.)

Е-mail՝ [email protected]