«Մամուլի ազատության ժամանակը» ամենամյա մրցանակը սահմանվել է 2006թ.` Երևանի մամուլի ակումբի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (նախկին «Ինտերնյուս»-Հայաստան) և Հայաստանի ժուռնալիստների միության կողմից: Այն նվիրված է Մամուլի ազատության համաշխարհային օրվան, որը նշվում է մայիսի 3-ին:
Մրցանակակիրներն ստանում են պատվոգիր և ավանդական հուշանվեր՝ ժամացույց:
«Մամուլի ազատության ժամանակը» մրցանակի դափնեկիրները
2017
Ռեժիսոր Արա ՇԻՐԻՆՅԱՆ` ստեղծագործական շիտակության համար
2016
Լրագրող Թաթուլ ՀԱԿՈԲՅԱՆ` Ղարաբաղյան հակամարտության հետեւողական եւ համակողմանի լուսաբանման համար
2015
Գեղամ ՄԱՆՈՒԿՅԱՆ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն` լրատվության մեջ մարդակենտրոնությունը և խանդավառությունը լավագույնս համադրելու համար
Մեսրոպ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, մեդիա փորձագետ՝ հանուն պրոֆեսիոնալ, ազատ մեդիայի և խոսքի ազատության՝ տեղեկատվության ավանդական և նոր հարթակներում լրագրողական և մանկավարժական գործունեության համար
Սեդա ՄԱՎՅԱՆ, Les Nouvelles d’Arménie ամսագրի սեփական թղթակից՝ քաղաքական հարցազրույցի ժանրը լավագույնս ներկայացնելու համար
Աննա ԻՍՐԱԵԼՅԱՆ, Aravot.am խմբագիր՝ ավանդական և նոր մեդիայի հնարավորությունները հաջողությամբ համատեղելու համար
Էդիկ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ, Hetq.am գլխավոր խմբագիր՝ հետաքննական լրագրության զարգացման, անկախ դիրքորոշման և մասնագիտական խիզախության համար
Լևոն ԲԱՐՍԵՂՅԱՆ, Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ՝ լրատվամիջոցների ազատությունը հետևողականորեն պաշտպանելու համար
Տիգրան ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ, հրապարակախոս՝ «168 ժամ» թերթում տպագրված «Չընտրություն» հոդվածաշարի համար
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր՝ «Հայաստան-2020» խորագրով հոդվածաշարի համար