Երևանի մամուլի ակումբին ուղղված շնորհավորական նամակ, որը ստորագրել են ԱՄՆ նախագահ Ուիլյամ Քլինթոնը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժակ Սանտերը և Միացյալ Թագավորության վարչապետ Թոնի Բլերը
Թանկագին հաղթող.
Դուք մեկն եք այն 50 կազմակերպություններից եւ անհատներից, որոնք ստանում են ԱՄՆ եւ ԵՄ «Ժողովրդավարություն եւ քաղաքացիական հասարակություն» մրցանակը, որը զուգադիպում է Մարշալի պլանի 50 եւ Հռոմի պայմանագրի 40 ամյակների տոնակատակությանը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրոպական Միության անունից մենք շատ ուրախ ենք՝ հավաստելու ձեր համարձակությունը եւ ներդրումը՝ ժողովրդավարության ու քաղաքացիական հասարակության հիմնարար սկզբունքների զարգացման գործում։
Ձեր ջանքերը սատարում եւ ոգեւորում են մեզ բոլորիս։ Մեզ համար հաճելի է, որ 20.000 ԱՄՆ դոլարի չափով մրցանակը հնարավորություն կտա ձեզ՝ շարունակելու ձեր անգնահատելի աշխատանքը մ եր ընդհանուր նպատակներին հասնելու գործում։
Ձեզ ամենայն հաջողություններ ենք մաղթում ապագայի համար։
Ուիլյամ Քլինթոն
Ժակ Սանտեր
Թոնի Բլեր
«Երեւանի մամուլի ակումբ» տեղեկագիր
No.5 (20)մայիս-հունիս 1998