2005

«Մարդու իրավունքները և քաղաքացիական հասարակության կայացումը Հարավային Կովկասի երկրներում». 2005թ. հոկտեմբերի 21-24, կոնֆերանս Գուդաուրիում (Վրաստան): Կազմակերպիչներ` Երևանի մամուլի ակումբ, Ադրբեջանի լրագրողների «Յենի Նեսիլ» միություն և Վրաստանի “Black Sea Press” ասոցիացիա՝ Եվրասիա հիմնադրամի Հարավային Կովկասում համագործակցության ծրագրի աջակցությամբ: 27 մասնակից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի լրագրողական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ՝ մարդու իրավունքները և քաղաքացիական հասարակության կայացումը Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում, ՀԿ-ների և ԶԼՄ-ների դերը քաղաքացիական հասարակության կայացման գործում, մարդու իրավունքների պաշտպանության նպատակով դրանց համագործակցության հնարավորությունները, հայկական, ադրբեջանական և վրացական մամուլի խաչաձև ուսումնասիրության արդյունքները, թշնամու կերպարի ձևավորումը ԶԼՄ-ներում և դրա հաղթահարման հնարավորությունները:

«Միջազգային ծրագրերի լուսաբանումը հայկական ԶԼՄ-ներում». 2005թ. սեպտեմբերի 23-25, սեմինար Ծաղկաձորում (Հայաստան): Կազմակերպիչներ` Երևանի մամուլի ակումբ և Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամ: 27 մասնակից՝ Հայաստանի ԶԼՄ-ների, ՀԿ-ների, լրագրողական միավորումների, պետական կառույցների, երկրում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ՝ ԵՄ «Եվրոպական հարևանության քաղաքականությունը» ծրագրի հեռանկարները, Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների վրա դրա ազդեցությունը, ԱՄՆ Կառավարության «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ներկան և ապագան, ծրագրի թափանցիկության ապահովման խնդիրները, ՄԱԿ-ի «Հազարամյակի զարգացման նպատակներ» ծրագիրը, հանրային նշանակության թեմաների լուսաբանումը ԶԼՄ-ներում:

«ԶԼՄ-ների իրավունքները և պատասխանատվությունը». 2005թ. հունիսի 20-22, սեմինար Սևանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ` Եվրոպայի խորհրդի աջակցությամբ: 30 մասնակից՝ Հայաստանի ԶԼՄ-ների, լրագրողական միավորումների ներկայացուցիչներ, ԵԽ փորձագետներ: Քննարկման հիմնական թեմաներ՝ ԶԼՄ-ների պատասխանատվության համակարգերը, Հայաստանի լրագրողական համայնքը` ինքնակարգավորման ճանապարհին, խոսքի ազատությունը և լրագրողների պատասխանատվությունը ճգնաժամային իրավիճակներում` եվրոպական չափանիշների տեսանկյունից, խոսքի ազատության և մասնավոր կյանքի իրավունքի հավասարակշռությունը «Հաննովերի իշխանուհին ընդդեմ Գերմանիայի» և «Տամերն ընդդեմ Էստոնիայի» դատական գործերի օրինակներով:

«Ղարաբաղյան հիմնախնդիրը և դրա լուսաբանումը հայկական մամուլում». 2005թ. մայիսի 6-8, սեմինար Ծաղկաձորում (Հայաստան): Կազմակերպիչներ` Երևանի մամուլի ակումբ և Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամ: 32 մասնակից՝ Հայաստանի ԶԼՄ-ների, ՀԿ-ների, լրագրողական միավորումների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը և քաղաքական գործընթացները Հարավային Կովկասում, ղարաբաղյան հակամարտության վիճակը և հեռանկարները Հայաստանի և Ադրբեջանի փորձագետների գնահատականներով, բանակցային գործընթացի առանձնահատկությունները և դրա ազդեցությունը հիմնախնդրի լուսաբանման վրա, ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ հայկական, ադրբեջանական և թուրքական ԶԼՄ-ների հրապարակումները (ըստ ԶԼՄ-ների մոնիտորինգի արդյունքների), հայ-ադրբեջնական հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հասարակական տրամադրությունները, թշնամու կերպարի ձևավորումը, հայկական և ադրբեջանական տպագիր մամուլում կարծրատիպները և կլիշեները (ըստ երկու երկրների մամուլի ուսումնասիրության արդյունքների):

«Եվրոպական հարևանության քաղաքականությունը և դրա լուսաբանումը հայկական մամուլում». 2005թ. ապրիլի 1-3, սեմինար Ծաղկաձորում (Հայաստան): Կազմակերպիչներ` Երևանի մամուլի ակումբ և Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամ: 35 մասնակից՝ Հայաստանի ԶԼՄ-ների, ՀԿ-ների, լրագրողական միավորումների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ՝ «Եվրոպական հարևանության քաղաքականության» նպատակները և Հայաստանի մասնակցությունը դրան, հարավկովկասյան տարածաշրջանի հիմնախնդիրներն աշխարհաքաղաքական նոր միտումների համատեքստում, Հայաստանի և Եվրամիության հետ Թուրքիայի հարաբերությունների լուսաբանումը համաշխարհային լրատվամիջոցներում, Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի լուսաբանումը հայակական մամուլում, խոսքի և տեղեկատվության ազատության եվրոպական չափանիշների տարածումը: