«Հայաստանի ԶԼՄ-ների դերի բարձրացման ճանապարհները». 2007թ. դեկտեմբերի 22-23, սեմինար Ջերմուկում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ` Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ: 24 մասնակից՝ Հայաստանի ԶԼՄ-ների և լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` խոսքի ազատության ամրապնդմանը և պրոֆեսիոնալիզմի բարձրացմանն ուղղված ընթացիկ նախագծեր, ԵՄԱ նախաձեռնություններն՝ ուղղված Հայաստանում ինքնակարգավորման ինստիտուտի ստեղծմանը, ընտրությունների ժամանակ ինքնակարգավորման դերը, մեդիա դիտարկումների և ինքնակարգավորման նախագծերի փոխկապակցվածությունը, Հայաստանում լրատվամիջոցների դերի բարձրացումը՝ միջազգային համագործակցության համատեքստում:
«ԶԼՄ-ների ինքնակարգավորում՝ առաջին քայլեր և խնդիրներ: Նախընտրական գործընթացները Հայաստանի լրատվամիջոցներում». 2007թ. նոյեմբերի 9-11, սեմինար Ծաղկաձորում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ` Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ: 25 մասնակից՝ Հայաստանի ԶԼՄ-ների և լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` ԶԼՄ-ների ինքնակարգավորման գործընթացը, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի քննությանը դրված նախադեպերը, ինքնակարգավորման մարմինների կողմից բողոքների քննման արտասահմանյան փորձը, հայաստանյան լրատվամիջոցները նախագահական ընտրությունների շեմին և դիտարկվող միտումները, նախընտրական քարոզարշավի շեմին ԵՄԱ կողմից իրականացված՝ Հայաստանի 8 հեռարձակվող լրատվամիջոցների դիտարկման նախնական արդյունքները:
«Քաղաքական գործընթացները Հարավային Կովկասում և հայ-վրացական հարաբերություններ. արտացոլումը ԶԼՄ-ներում». 2007թ. հոկտեմբերի 31-նոյեմբերի 3, սեմինար Աղվերանում: Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ` Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 21 մասնակից՝ Հայաստանի և Վրաստանի ԶԼՄ-ների և ՀԿ-ների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` Հարավային Կովկասում տիրող աշխարհաքաղաքական իրավիճակի և տարածաշրջանի տնտեսական զարգացման, Վիլնյուսում կայացած էներգետիկ վեհաժողովը, մերձկասպյան երկրների վեհաժողովը Թեհրանում և դրանց լուսաբանումը Հայաստանի ու Վրաստանի ԶԼՄ-ներում, ներքաղաքական գործոնների դերը հայ-վրացական հարաբերությունների ձևավորման գործում, Հայաստանում առաջիկա նախագահական ընտրությունների և Վրաստանում ներքաղաքական իրավիճակի սրման արտացոլումը հարևան երկրների լրատվամիջոցներում, հայկական և վրացական մամուլում հարևան երկրների՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի հետ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների լուսաբանում, հասարակական կարծիքը և լրատվամիջոցները՝ ավանդական և ժամանակակից ազգայնական հայեցակարգերի մասին, պատմության և մշակույթի՝ որպես Հարավային Կովկասում միավորող և բաժանարար գործոնների արտացոլումը լրատվամիջոցներում:
«Հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների արտացոլումը հայկական ԶԼՄ-ներում». 2007թ. սեպտեմբերի 28-30, սեմինար Օձունում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ` Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 21 մասնակից՝ Հայաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները և տարածաշրջանում դրանց ազդեցությունը, հայ-ադրբեջանական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հեռանկարները, տարածաշրջանային զարգացման հնարավոր սցենարները և դրանցում Հայաստանի տեղը:
«Քաղաքական գործընթացները Հարավային Կովկասում և հայ-վրացական հարաբերությունները. արտացոլումը ԶԼՄ-ներում»: 2007թ. հուլիսի 20-23, սեմինար Գուդաուրիում (Վրաստան): Իրականացնող` Երևանի մամուլի ակումբ` Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 20 մասնակից՝ Հայաստանի և Վրաստանի ԶԼՄ-ների և ՀԿ-ների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` 2007թ. տարածաշրջանային հրատապ խնդիրները, Հարավային Կովկասում լրագրողների համագործակցության ներուժը և նոր հեռանկարները, հայ-վրացական հարաբերությունների արտացոլումը քաղաքական կուսակցությունների նախընտրական ծրագրերում և հասարակական գործունեության մեջ, ԶԼՄ-ների դերը՝ Հարավային Կովկասի նոր եվրաինտեգրման համատեքստում, ՎՈՒԱՄ-ի վեհաժողովը Բաքվում և դրա լուսաբանումը Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի ԶԼՄ-ներում, տարածաշրջանային համագործակցության նոր մոդելներ՝ Ադրբեջան- Վրաստան-Թուրքիա, Հայաստան-Իրան և այլն, դրանց ազդեցությունը Հարավային Կովկասի երկրների միջև հարաբերությունների վրա, ինչպես նաև դրանց արտացոլումը հասարակական կարծիքում և լրատվամիջոցներում, միջէթնիկական լարվածության տարածքներում ազգային փոքրամասնությունների խնդիրների լուսաբանումը Հայաստանի և Վրաստանի լրատվամիջոցներում:
«ԶԼՄ-ները և ընտրությունները. քաղաքացիների կամքի ազատ արտահայտման ռեսուրսը». 2007թ. հուլիսի 9-10, սեմինար Երևանում (Հայաստան): Իրականացնող` Երևանի մամուլի ակումբ` Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի և Բաց հասարակության ինստիտուտի «Արևելք-Արևելք» ծրագրի աջակցությամբ: 40 մասնակից՝ Հայաստանի և Ուկրաինայի ԶԼՄ-ների և լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` ԶԼՄ-ների ինքնակարգավորման մեխանիզմները և ընտրությունները, ԶԼՄ-ների տեղը և դերը Ուկրաինայի քաղաքական գործընթացներում, ընտրությունների ժամանակ լրատվամիջոցների գործունեության օրենսդրական հիմքերը, ընտրական գործընթացի լուսաբանումը Հայաստանի լրատվամիջոցներում:
«Ղարաբաղյան հիմնախնդիրը Հայաստանի քաղաքական գործիչների նախընտրական ելույթներում»: 2007թ. հունիսի 8-10, սեմինար Աղվերանում (Հայաստան): Իրականացնող` Երևանի մամուլի ակումբ` Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 22 մասնակից՝ Հայաստանի քաղաքական կուսակցությունների, ՀԿ-ների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` Ղարաբաղյան հիմնախնդիրը՝ Հարավային Կովկասի ժամանակակից իրողությունների համատեքստում, տարածաշրջանային հիմնախնդիրները՝ հայ քաղաքական ուժերի բանավեճերում, ԶԼՄ-ների և լրագրողական կազմակերպությունների դերը Ղարաբաղյան հիմնախնդրում, նոր նախաձեռնություններ՝ հայ-ադրբեջանական քաղաքացիական երկխոսության շրջանակներում, հասարակական-քաղաքական հրատապ խնդիրների արտացոլումը Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցությունների նախընտրական պլատֆորմներում, 2007թ. նախընտրական քարոզարշավի ընթացքում հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների հիմնախնդիրը:
«Էթիկական լրագրությունը որպես որակյալ լրատվամիջոցների հիմք». 2007թ. մարտի 14-15, միջազգային սեմինար Երևանում (Հայաստան): Իրականացնող` Երևանի մամուլի ակումբ` ԵԱՀԿ գրասենյակի, ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչի գրասենյակի և Բաց հասարակության ինստիտուտի «Արևելք-Արևելք» ծրագրի աջակցությամբ: 50 մասնակից՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի և Վրաստանի, Ուկրաինայի ԶԼՄ-ների և լրագրողական միավորումների ներկայացուցիչներ, ԶԼՄ-ների փորձագետներ՝ Բուլղարիայից և Ռումինիայից: Քննարկման հիմնական թեմաներ` ԶԼՄ-ների հաշվետվողականության համակարգի զարգացում, ԵՄԱ-ի կողմից իրականացված՝ Հայաստանի յոթ հեռուստաալիքների դիտարկման արդյունքները, ԶԼՄ-ների էթիկան ընտրությունների ժամանակ, ԶԼՄ-ների ինքնակարգավորումը՝ նոր ժողովրդավարական երկրներում՝ Բուլղարիայի և Ռումինիայի օրինակով, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի ԶԼՄ-ների կողմից տարածաշրջանային հիմնախնդիրների լուսաբանման խաչաձև հետազոտության արդյունքները, հակամարտությունների և լարված իրավիճակների լուսաբանման էթիկան՝ Ադրբեջանի և Թուրքիայի օրինակով:
«Օն-լայն» տարածաշրջանային խաղաղության գրական ամսագիր». 2007թ. փետրվարի 18-22, աշխատանքային հանդիպում Գուդաուրիում (Վրաստան): Իրականացնողներ` Երևանի մամուլի ակումբ և Բաքվի մամուլի ակումբ` Կաթոլիկ օգնության ծառայության աջակցությամբ (CRS): 8 մասնակից՝ Ադրբեջանի, Հայաստանի լրագրողական միավորումների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` տարածաշրջանային խաղաղության «Օն-լայն» գրական ամսագրի ստեղծման գաղափարի հեռանկարները, հայաստանյան և ադրբեջանական հասարակությունների փոխադարձ ընկալումը տարածաշրջանային գործընթացների ֆոնին, այլատյացության հաղթահարման գործում քաղաքացիական հասարակության դերը, Ղարաբաղյան հակամարտության արտացոլումը Ադրբեջանի ԶԼՄ-ներում և գրականության մեջ, հարավկովկասյան մշակութային տարածության ներկան և ապագան, քաղաքական իրողությունները և դրանց ազդեցությունը հայ-ադրբեջանական քաղաքական նախաձեռնությունների հեռանկարի վրա, նախագծի տեղը տարածաշրջանային այլ նախաձեռնությունների համատեքստում: