«Հայաստանյան ԶԼՄ-ների իրավական կարգավորման և ինքնակարգավորման ներկա վիճակը և հեռանկարները». 2012թ. դեկտեմբերի 14-16, սեմինար Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ`«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ (USAID): 40 մասնակից` ԶԼՄ-ների դիտորդ մարմնի անդամներ, լրատվամիջոցների և լրագրողական միավորումների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` Հայաստանում առցանց ԶԼՄ-ների ինքնակարգավորման հեռանկարները, ԶԼՄ-ների վարքականոնում փոփոխություններ կատարելու առաջարկություններ, լրագրողական էթիկայի նոր ձեռնարկներ, ԵՄԱ «Մամուլի ակումբ» հաղորդաշարը` նվիրված լրագրողական էթիկային, Հայաստանում ԶԼՄ-ների ինքնակարգավորման համակարգի հեռանկարները, ՀՀ զրպարտության և վիրավորանքի օրենսդրության կիրառման պրակտիկան, ԶԼՄ-ների դիտորդ մարմնի գործունեությունը 2012թ., ինքնակարգավորման մարմինների գործունեությունը զանազան երկրներում:
«ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի դերը կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների ոլորտներում բարեփոխումների իրականացման գործում». 2012թ. նոյեմբերի 2-4, սեմինար Դիլիջանում (Հայաստան): Կազմակերպիչ՝ Երևանի մամուլի ակումբ՝ Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 40 մասնակից՝ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի Ազգային պլատֆորմի անդամ ՀԿ-ների ներկայացուցիչներ, փորձագետներ Բելոռուսից և Վրաստանից: Քննարկման հիմնական թեմաներ՝ իրավիճակը Հայաստանի մարդու իրավունքների ոլորտում՝ քաղաքացիական հասարակության տեսանկյունից, մարդու իրավունքների ոլորտի վերաբերյալ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի առաջարկությունների իրականացումը Վրաստանում, սոցիալական երկխոսության դերը ժողովրդավարության հաստատման գործում և ԱլԳ ՔՀՖ հինգերորդ աշխատանքային «Սոցիալական երկխոսություն» խմբի նպատակները, Հայաստանում սոցիալական երկխոսության զարգացման հայեցակարգը, ԱլԳ ՔՀՖ Հայաստանի Ազգային պլատֆորմի գործունեությունը և հեռանկարները, 2012թ. նոյեմբերի 29-30-ը Ստոկհոլմում կայանալիք ԱլԳ ՔՀ հինգերորդ ֆորմումը:
«ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի դերը հանրային կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում բարեփոխումների իրականացման մեջ». 2012թ. հուլիսի 6-8, սեմինար Վանաձորում (Հայաստան): Կազմակերպիչ՝ Երևանի մամուլի ակումբ՝ Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 35 մասնակից՝ Հայաստանի ԶԼՄ-ների, ՀԿ-ների, լրագրողական և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետ Ուկրաինայից: Քննարկման հիմնական թեմաներ՝ կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի առաջարկությունների կիրարկումը, Հայաստանի քաղաքացիական հասարակության կողմից կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի առաջարկությունների իրականացումը, Արևելյան գործընկերության՝ Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության ժողովրդավարացման ծրագրերի իրականացումը, Տեղական ժողովրդավարական գործակալությունների ասոցիացիայի (ALDA) գործունեության նպատակները և հեռանկարները, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում Եվրասիա համագործակցության հիմնադրամի ծրագրերը, ԱլԳ ՔՀՖ- Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններ կապերի ամրապնդման հեռանկարները:
«Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի դերը արդարադատության ոլորտի բարեփոխումների և ժողովրդավարական գործընթացների մոնիտորինգի իրականացման գործում». 2012թ. հունիսի 8-10, սեմինար Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ`Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 40 մասնակից` Հայաստանի ԶԼՄ-ների, ՀԿ-ների, լրագրողական և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ Ուկրաինայից և Վրաստանից: Քննարկման հիմնական թեմաներ` ԱլԳ երկրների եվրաինտեգրման 2012թ. ինդեքսը, ժողովրդավարական բարեփոխումների մոնիտորինգի վերաբերյալ ԱլԳ ՔՀՖ առաջարկությունների իրականացման ընթացքը Հայաստանում, ժողովրդավարական բարեփոխումների մոնիտորինգի ոլորտում ԱլԳ ՔՀՖ- Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններ կապերի ամրապնդման հեռանկարները, քաղաքացիական հասարակության մասնկացությունը արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացման գործում, ԱլԳ ՔՀՖ դերը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների խթանման գործում, արդարադատության ոլորտում ԱլԳ ՔՀՖ- Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններ կապերի ամրապնդման հեռանկարները:
«ԶԼՄ-ների դերը հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս փուլում. բաժանելով և միավորելով հասարակությունները». 2012թ. հունիսի 4-5, կլոր սեղան Երևանում, (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ`«Աջակցություն հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում`ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ (USAID): 50 մասնակից` Հայաստանի և Թուրքիայի ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` հրատապ քաղաքական իրադարձություններ` խորհրդարանական ընտրությունները Հայաստանում, Թուրքիայի քաղաքականության նոր միտումները, դրանց ազդեցությունը երկկողմ հարաբերությունների վրա, խոսքի ազատությունը Հայաստանում և Թուրքիայում, Հայաստանի և Թուրքիայի ԶԼՄ-ների կողմից հայ-թուրքական հարաբերությունների լուսաբանման մոնիտորինգի արդյունքները, հայ-թուրքական թեմատիկայի լուսաբանման բարելավման հեռանկարները: Հունիսի 4-ին 2012թ. ամենամյա լրագրողական մրցանակի հանձնում:
«Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի դերը վիզաների ազատականացմանը և մեդիային առնչվող ոլորտների բարեփոխումների իրականացման գործում». 2012թ. մայիսի 26-28, սեմինար Գյումրիում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ`Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 40 մասնակից` Հայաստանի ՀԿ-ների և լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ Բելոռուսից և Լեհաստանից: Քննարկման հիմնական թեմաներ`վիզաների ազատականացման վերաբերյալ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի առաջարկությունների իրականացման ընթացքը ԱլԳ վեց երկրներում, վիզաների ազատականացման վերաբերյալ ԱլԳ ՔՀՖ առաջարկությունների իրականացման ընթացքը Հայաստանի քաղաքացիական հասարակության տեսանկյունից, վիզաների ազատականացման ոլորտում ԱլԳ ՔՀՖ- Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններ կապերի ամրապնդման հեռանկարները, մեդիա ոլորտի վերաբերյալ ԱլԳ ՔՀՖ առաջարկությունների իրականացման ընթացքը ԱլԳ վեց երկրներում, Հայաստանի քաղաքացիական հասարակության դերը մեդիա ոլորտի բարեփոխումների գործում, մեդիա ոլորտում ԱլԳ ՔՀՖ- քաղաքացիական հասարակության կազմակերպություններ կապերի ամրապնդման հեռանկարները:
«Հայ-թուրքական հարաբերությունների լուսաբանման դինամիկան երկու երկրների ԶԼՄ-ներում». 2012թ. ապրիլի 6, Երևան (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ`«Աջակցություն հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում`ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ (USAID): 50 մասնակից` Հայաստանի հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների և լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` երկու երկրներում հայ-թուրքական հարաբերությունների լուսաբանման առանձնահատկությունները, հայ և թուրքական մամուլի հրապարակումների վերլուծություն:
«Հայաստանում ընտրական գործընթացների լուսաբանումը». 2012թ. մարտի 31- ապրիլի 1, սեմինար Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ`«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ (USAID): 40 մասնակից` Հայաստանի քաղաքական կուսակցությունների, ԶԼՄ-ների, լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` ընտրական գործընթացների լուսաբանման օրենսդրական կարգավորման հայաստանյան և միջազգային փորձը, հեռուստա և ռադիոընկերությունների կողմից ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների մասնակիցների համար հավասար պայմանների ապահովման նպատակով Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից իրականացվող մշտադիտարկման մեթոդաբանությունը, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ների` ԵՄԱ մշտադիտարկման առաջին փուլերի արդյունքները, ընտրական գործընթացների լուսաբանման էթիկայի և ինքնակարգավորման մեխանիզմների ներդրման միջազգային փորձը, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնին ուղղված դիմումների քննարկում:
«Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև ճշգրիտ և անկողմնակալ տեղեկությունների փոխանակում». 2012թ., հունվարի 30-31, սեմինար Թբիլիսիում (Վրաստան): Կազմակերպիչներ` Երևանի մամուլի ակումբ և Ադրբեջանի լրագրողների «Յենի Նեսիլ» միություն` ԱՄՆ պետական դեպարտամենտի աջակցությամբ: 14 մասնակից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ԶԼՄ-ների և լրագրողական միավորումների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման բանակցային գործընթացի ներկա վիճակը, Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի տեղեկատվական դաշտերի համեմատական վերլուծությունը, հայ-ադրբեջանական համատեղ նախագծերի իրականացման հեռանկարը, ԵՄԱ-ի և «Յենի Նեսիլ»-ի անցկացրած «խաչաձև մոնիտորինգների» վերլուծությունը, համատեղ լրագրողական հետաքննությունների թեմաների ընտրությունը, համատեղ հետաքննությունների վեբ-կայքի մոդելավորումը և համացանցային այլ ռեսուրսների օգտագործման հեռանկարները, համատեղ հետաքննությունների անցկացման համար օգտակար տեղեկատվական ռեսուրսների հավաքագրումը և դասակարգումը, համատեղ հետաքննությունների էթիկական նորմերի և կանոնների համաձայնեցումը: