Համաեվրոպական «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր
Ծնվել է 1967թ. նոյեմբերի 16-ին, Կիրովականում (Վանաձոր):
Կրթությունը/մասնագիտությունը
1984- 1987թթ.` Երևանի պետական համալսարան, բանասիրական ֆակուլտետ, հայոց լեզվի և գրականության բաժին, բանասեր
1987-1990թթ.՝ Մոսկվայի պետական համալսարան, ժուռնալիստիկայի ֆակուլտետ, ժուռնալիստ
Աշխատանքը
1999թ. մինչև օրս` համաեվրոպական «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր
1998թ. մինչև օրս՝ «Ազգ» թերթի քաղաքական բաժնի թղթակիցը Պրահայում
1997-1998թթ.՝ «Անդրկովկասի լրատվամիջոցների բյուլետենի» գլխավոր խմբագիր
1993-1997թթ.՝ «Նուվել դը Արմենի» (Փարիզ) ամսագրի երևանյան գրասենյակի ղեկավար, թղթակից
1993-1995թթ.՝ համագործակցություն AIM (ԱՄՆ) և “The Armenian Monitor“ (Երևան) ամսագրերի հետ
1992-1998թթ.՝ «Ռադիո Եվրոպա» (ԱՄՆ) ռադիոկայանի ռուսական ծառայության արտահաստիքային թղթակից
1990-1998թթ.՝ «Ազգ» թերթի քաղաքական բաժնի ավագ թղթակից
Անդամությունը լրագրողական միավորումներում և դրանց ղեկավար մարմիններում
1996թ. մինչև օրս` Երևանի մամուլի ակումբ
1997թ. մինչև օրս` Հայաստանի ժուռնալիստների միություն
Մրցանակները/ Պարգևները
1995թ.՝ Ռիթա և Վարդգես Պալյանների (ԱՄՆ) «Տարվա լավագույն լրագրող» մրցանակը հայ մամուլին
1996թ.՝ «Ազգային ինքնորոշում» միավորման «Լավագույն լրագրող» մրցույթում «Լավագույն հրապարակախոս» մրցանակը
Հրապարակումները
1997թ.՝ «Ժամանակի գնահատակը փնտրեք իմ երգերում» գիրքը
Նախասիրությունները
Երաժշտություն, արվեստ
Լեզուների իմացությունը
Հայերեն, ռուսերեն, անգլերեն
Ընտանեկան կարգավիճակը
Ամուսնացած է, ունի երեք զավակ
Ինչպես կապվել
13 000 Չեխիայի Հանրապետություն, Պրահա 3, Նիտրանսկա փողոց, բն.24
Հեռ./ֆաքս՝ (420 224) 25 46 24, (420 606) 56 56 11 (բջջ.)
Е-mail: [email protected]