ԱՐԱՔՍՄԱՆ-ՄԱՆՈՒԿՅԱՆ Էմանվել

Երևանի «Գլաձոր» համալսարանի լրագրության ամբիոնի վարիչ

Ծնվել է 1935թ. հուլիսի 18-ին, Գյումրիում (Լենինական):

Կրթությունը/մասնագիտությունը

1952- 1957թթ.` Երևանի պետական համալսարան, լրագրող
1962-1968թթ.՝ Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտ, թատերագետ

Աշխատանքը

2001թ. մինչև օրս` Երևանի «Գլաձոր» համալսարանի լրագրության ամբիոնի վարիչ
1992թ. մինչև օրս` Երևանի «Գլաձոր» համալսարանի պրոֆեսոր
1993թ. մինչև օրս` Հայաստանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի գրական բաժնի վարիչ
2003-2009թթ.՝ «ԱրմենԱկոԲ» հեռուստաալիքի «Ժամանակի վկան» ծրագրի վարող
2001-2002թթ.՝ «Նորաթերթ» թերթի խմբագրի տեղակալ
1993-1994թթ.՝ «Արմենպրես» լրատվական գործակալության մեկնաբան
1988-1990թթ.՝ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեի նախագահ
1985-1988թթ.՝ «Խորհրդային Հայաստան» թերթի գլխավոր խմբագիր
1980-1985թթ.՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի (ՀԿԿ ԿԿ) պրոպագանդայի բաժնի տնօրենի առաջին տեղակալ
1979-1980թթ.՝ ՀԿԿ ԿԿ պրոպագանդայի բաժնի տնօրենի տեղակալ
1976-1979թթ.՝ ՀԿԿ ԿԿ մշակույթի բաժնի սեկտորի տնօրեն
1971-1976թթ.՝ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության վարչության քարտուղար 1970-1971թթ.՝ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության ստեղծագործական բաժինների տնօրեն
1962-1976թթ.՝ «Սովետական արվեստ» ամսագրի բաժնի վարիչ
1957-1962թթ.՝ «Երևան» թերթի գրական աշխատակից

Անդամությունը լրագրողական միավորումներում և դրանց ղեկավար մարմիններում

1959թ. մինչև օրս՝ Հայաստանի ժուռնալիստների միություն (ԽՍՀՄ)
1985-1992թթ.՝ Հայաստանի ժուռնալիստների միության վարչության քարտուղար, նախագահ

Անդամությունը կուսակցություններում և դրանց ղեկավար մարմիններում

1961-1992թթ.՝ ԽՄԿԿ անդամ
1986-1991թթ.՝ ՀԿԿ Կենտկոմի անդամ

Մասնակցությունը պետական ընտրովի մարմիններում

1985-1990թթ.՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր

Մրցանակները/ Պարգևները

1991թ.՝ Գրան-պրի Օբերհաուզենի (ԳՖՀ) կինոփառատոնում՝ «Բարի հետք» վավերագրական ֆիլմի համար

Հրապարակումները

«Սովետական արվեստ», «Երևան», «Ավանգարդ», «Հայաստանի Հանրապետություն», «Նորաթերթ», Հայաստանի հեռուստառադիոպետկոմ
1980թ.՝ «Ժամանակի վկան» գիրքը
2002թ.՝ «Գոհար Գասպարյան» ալբոմը

Նախասիրությունները

Սպորտ, երաժշտություն

Լեզուների իմացությունը

Հայերեն, ռուսերեն

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է, ունի երկու զավակ, չորս թոռ

Ինչպես կապվել

Հեռ./ֆաքս՝ (374 10) 53 13 06 (բն.)