ԴԱԴԱՍՅԱՆ Ժիրայր

Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար

Ծնվել է 1964թ. մարտի 27-ին, Սոս գյուղում (Լեռնային Ղարաբաղ):

Կրթությունը/մասնագիտությունը

1981- 1985թթ.` Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտոտ, մշակույթի ֆակուլտետ, թատերական ռեժիսոր

Աշխատանքը

1998թ. մինչև օրս`Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար
2011-2017 թթ.՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ, հանձնաժողովի նախագահի տեղակալ
2005-2011թթ.՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ, հանձնաժողովի նախագահի տեղակալ
2004 նոյեմբեր-2005թթ.՝ «Շանթ» հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր
2004թ.՝ «Ար» հեռուստաընկերության ստեղծագործական տնօրեն
2001-2004թթ.՝ «Հայրենիք ՏՎ» հեռուստաընկերության ստեղծագործական տնօրեն
1996-2000թթ.՝ «Շողակաթ» ստուդիայի ռեժիսոր
1998թ.՝ Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար
1994-1998թթ.՝ Երևանի մնջախաղի պետական թատրոնի ռեժիսոր
1987-1994թթ.՝ Հայաստանի հեռուստառադիոպետկոմի մանկական խմբագրության ռեժիսոր
1985- 1987թթ.՝ ծառայություն զինված ուժերում
1981-1985թթ.՝ մնջախաղի պետական թատրոնի դերասան

Մրցանակները/ Պարգևները

2000թ.՝ ՀՀ թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակը «Չարի ծաղիկները» ներկայացման համար
2000թ.՝ առաջին տեղը Միջազգային առաջին հեռուստակինոֆորումում (Յալթա) «Հոգևոր թեմաներով մնջախաղային հոլովակների» համար

Հրապարակումները

«Շանթ», «Ար», «Հայրենիք ՏՎ», «Շողակաթ»

Լեզուների իմացությունը

Հայերեն, ռուսերեն

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է, ունի մեկ որդի

Ինչպես կապվել

Հեռ./ֆաքս՝ (374 91) 60 15 94 (բջջ.)

Е-mail՝ [email protected]