Լրագրող, քաղաքական գործիչ
Ծնվել է 1957թ. հունիսի 11-ին, Թումանյանի շրջանի Ճոճկան գյուղում:
Կրթությունը/մասնագիտությունը
1975- 1978թթ.` Երևանի պետական համալսարան, բանասիրական ֆակուլտետ, լրագրության բաժին
1978-1981թթ.՝ Մոսկվայի պետական համալսարան, ժուռնալիստիկայի ֆակուլտետ, հեռուստալրագրող, բանասիրական գիտությունների թեկնածու
Աշխատանքը
2009-2018թթ.՝ՀՀ գիտության և կրթության նախարարության լեզվի պետական տեսչության պետ
2006-2008թթ.՝ ՀՀ Նախագահի խորհրդական
2003-2006թթ.՝ ՀՀ գիտության և կրթության նախարար
1981-2003թթ.` Հայաստանի հանրային հեռուստատեսության «Կարծիք» ծրագրի հեղինակ և վարող
1991-2003թթ.՝ Հայաստանի հանրային ռադիոյի «Կարծիք» ծրագրի հեղինակ և վարող
1999-2003թթ.՝ «Երևան» հեռուստաընկերության «Հայացք անցյալին» ծրագրի հեղինակ և վարող
1991-1999թթ.՝ Հանրային կարծիքի ուսումնասիրման կենտրոնի գլխավոր խմբագիր
1987-1991թթ.՝ Հայաստանի հեռուստառադիոպետկոմի սոցիոլոգիայի բաժնի վարիչ
1984-1987թթ.՝ Մոսկվայի պետական համալսարանի ասպիրանտ
1981-1987թթ.՝ Հայաստանի հեռուստառադիոպետկոմի պրոպագանդայի բաժնի խմբագիր
Անդամությունը լրագրողական միավորումներում և դրանց ղեկավար մարմիններում
1981թ. մինչև օրս՝ Հայաստանի ժուռնալիստների միություն
Անդամությունը կուսակցություններում և դրանց ղեկավար մարմիններում
1998թ. մինչև օրս՝ «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ, 2002թ. մինչև օրս՝ «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ
Մասնակցությունը պետական ընտրովի մարմիններում
1995-1999թթ.՝ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի անդամ
1999-2003թթ.՝ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի անդամ
2003թ.՝ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածու
Հրապարակումները
Հայաստանի հանրային հեռուստատեսություն, «Երևան» հեռուստաընկերություն Հայաստանի հանրային ռադիո, հայաստանյան մամուլ
2002թ.՝ «Մտորումներ կադրից դուրս» մենագրություն (հայերեն՝ անգլերեն և ռուսերեն անոտացիաներով )
2000թ.՝ Հեռուստատեսության և ռադիոյի տերմինների բառարան (հայերեն)
Նախասիրությունները
Ընթերցանություն, կիրակնօրյա զբոսանքներ քաղաքից դուրս, ֆուտբոլային խաղեր
Լեզուների իմացությունը
Հայերեն, ռուսերեն
Ընտանեկան կարգավիճակը
Ամուսնացած է, ունի երկու զավակ