ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ալեքսան

Հասարակական գործիչ

Ծնվել է 1965թ. հուլիսի 10-ին, Գիշի գյուղում (Լեռնային Ղարաբաղ, Մարտունու շրջան):

Կրթությունը/մասնագիտությունը

1982- 1989թթ.` Երևանի պետական համալսարան, բանասեր
1989-1992թթ.՝ ԵՊՀ ասպիրանտ

Աշխատանքը

2016-2018 ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
2014-2016 Արգենտինայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
2003-2013թթ.` Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ
1999-2003թթ.՝ ՀՀ նախագահի խորհրդական
1998-1999թթ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար
1997-1998թթ.՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար
1995-1997թթ.՝ Լեռնային Ղարաբաղ մշտական ներկայացուցիչը ՀՀ-ում
1995թ. հունիս-հոկտեմբեր՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար
1993-1995թթ.՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար
1993թ. մայիս-հունիս՝ ՀՀ ԱԳՆ եվրոպական երկրների վարչության երկրորդ քարտուղար
1992-1993թթ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
1992թ. ապրիլ-մայիս՝ Հայաստանի հեռուստառադիոպետկոմի «Արցախ» ստուդիայի ղեկավար
1991-1992թթ.՝ Հայաստանի հեռուստառադիոպետկոմի «Հայլուր» ստուդիայի ստեղծագործական ղեկավար
1991թ. մարտ-նոյեմբեր՝ Հայաստանի հեռուստառադիոպետկոմի ստեղծագործական միավորման ղեկավար
1989թ. հուլիս-նոյեմբեր՝ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի կրտսեր գիտաշխատող

Հրապարակումները

Տեղական և արտասահմանյան ԶԼՄ-ներ

Նախասիրությունները

Սպորտ

Լեզուների իմացությունը

Հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է, ունի երկու զավակ