ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Իդա

«Քաղաքական մոդելավորում» լրատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն «Շարմ» հոլդինգի ստեղծագործական տնօրեն

Ծնվել է 1953թ. հունվարի 1-ին, Բաքվում (Ադրբեջան):

Կրթությունը/մասնագիտությունը

1971- 1975թթ.` Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ, ֆիզիկայի ֆակուլտետ, ֆիզիկոս

Աշխատանքը

2009թ. մինչև օրս`«Շարմ» հոլդինգի ստեղծագործական տնօրեն
1997թ. մինչև օրս`«Քաղաքական մոդելավորում» լրատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն
2005-2009թթ.՝«Երևան» ամսագրի գլխավոր խմբագիր
2002-2003թթ.՝ «Կենտրոն» հեռուստաընկերության հասարակական-քաղաքական ծրագրերի բաժնի վարիչ
1991-1994թթ.՝ «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի քաղաքականության և մարդու իրավունքների բաժնի վարիչ
1984-1991թթ. «Սումգաիթի կոմունիստ» թերթի քաղաքային կյանքի բաժնի վարիչ
1982-1984թթ.՝ «Երեկոյան Բաքու» թերթի թղթակից

Անդամությունը լրագրողական միավորումներում և դրանց ղեկավար մարմիններում

1993թ. մինչև օրս` Հայաստանի ժուռնալիստների միություն

Անդամությունը կուսակցություններում և դրանց ղեկավար մարմիններում

1998թ. մինչև օրս՝ Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական միության նախագահ, 2003թ.-ից՝ նույն կուսակցության փոխնախագահ

Մասնակցությունը պետական ընտրովի մարմիններում

2003թ.՝ ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու

Հրապարակումները

Հայաստանի հանրային հեռուստատեսություն, «Պրոմեթևս» հեռուստաընկերության «Զուգահեռ աշխարհ» և «Կարդում ենք Աստվածաշունչ» նախագծեր

Նախասիրությունները

Սիրում է արևային լոգանքներ ընդունել

Լեզուների իմացությունը

Հայերեն, ռուսերեն

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնալուծված է, ունի մեկ որդի

Ինչպես կապվել

Հեռ.՝ (374 10) 54 00 18 (աշխ.), (374 10) 42 27 63 (բն.)

Е-mail՝ [email protected]