ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Վահրամ

Bnagir.am ամսագրի խմբագիր

Ծնվել է 1959թ. հուլիսի 27-ին, Գյումրիում:

Կրթությունը/մասնագիտությունը

1976- 1981թթ.` Երևանի պետական համալսարան, բանասիրական ֆակուլտետ, լրագրող

Աշխատանքը

2009թ. մինչև օրս`Bnagir.am ամսագրի խմբագիր
1996-2000թթ.՝ «Ար» հեռուստաընկերության փոխնախագահ
1993-1995թթ.՝ Հայաստանի ազգային հեռուսատեսության և ռադիոյի փոխնախագահ
1990-1993թթ.՝ «Հայք» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ
1986-1990թթ.՝ «Գրական թերթի» գրական թարգմանությունների բաժնի վարիչ
1983-1986թթ.՝ Հայաստանի գրողների միության գրական խորհրդատու
1981-1982թթ.՝ Երևանի դրամատիկական թատրոնի գրական աշխատող

Մրցանակները/ Պարգևները

1991թ.՝ Թեքեյան մշակութային հիմնադրամի հատուկ մրցանակը՝ «Խնդիրը պահանջում է իմանալ» պիեսի համար

Հրապարակումները

«Ավանգարդ», «Գրական թերթ», «Գարուն», «Հայք», «Հայաստանի Հանրապետություն», «Առավոտ», սեփական հաղորդումները Ազգային հեռուստատեսությունում ՝ «Քաղաքական պասյանս»
1988թ.՝ «Զգացմունքային նավամատյան» բանաստեղծությունների ժողովածու
1996թ.՝ «Սեղաններին հակված» գիրքը
2000թ.՝ «Սողանք» վեպը
2002թ.՝ «Հանուն խաչի ծպտվածները»

Նախասիրությունները

Թատրոն, դերասանական վարպետություն

Լեզուների իմացությունը

Հայերեն, ռուսերեն, հունգարերեն, ֆրանսերեն, անգլերեն

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է, ունի երկու զավակ

Ինչպես կապվել

ՀՀ, Երևան 375015, Պարոնյան փողոց, 9 շենք, բն. 1

Հեռ.՝ (374 10) 53 59 39, 52 34 45

Е-mail՝ [email protected]