ՆԱՂԴԱԼՅԱՆ Տիգրան

8 հունիսի, 1966 — 28 դեկտեմբերի, 2002

Ծնվել է Երևանում:

Կրթությունը/մասնագիտությունը

1983-1988թթ.` Երևանի պետական համալսարան, ռոմանա-գերմանական բանասիրության ֆակուլտետ, բանասեր-թարգմանիչ

Աշխատանքը

2001 — 2002թթ. 28 դեկտեմբերի` Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության Խորհրդի նախագահ
1998-2001թթ.` Հայաստանի ազգային հեռուստատեսության գործադիր տնօրեն
1997-1998թթ.` «Կայմ» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր
1995-1997թթ.` «Ազատություն» ռադիոյի հայկական ծառայության թղթակից
1994-1997թթ.` «Փաստ» լրատվական գործակալության տնօրեն
1992-1994թթ.` «Հայլուր» լրատվական գործակալության տնօրեն
1992թ. փետվար-նոյեմբեր` Ամերիկայի հայկական «Հորիզոն» հեռուստաընկերության ներկայացուցիչը Հայաստանում
1991-1992թթ.` Հայաստանի պետական հեռուստառադիոյի «Հայլուր» լրատվական ծառայության մեկնաբան

Անդամությունը լրագրողական միավորումներում և դրանց ղեկավար մարմիններում

1995-2002թթ.` Երևանի մամուլի ակումբ

Հրապարակումները

«Ավանգարդ», «Հայաստանի Հանրապետություն», «Երկիր», «Ազատություն» ռադիո, «Հայաստանի հանրային հեռուստատեսություն», ՌՀՀ ОРТ, ՌՀՌ РТР, «Հորիզոն»

Նախասիրությունները

Սպորտ, երաժշտություն

Լեզուների իմացությունը

Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած