24 մայիսի, 1936 – 14 մարտի, 2013
Ծնվել է Կրասնոսելսկում:
Կրթությունը/մասնագիտությունը
1955-1960թթ.` Երևանի պետական մանկավարժական ինստիտուտ, պատմա-գրական ֆակուլտետ, ԽՍՀՄ գրողների միությանը կից գրական բարձրագույն կուրսեր
Աշխատանքը
1982 — 2013թթ. մարտի 14՝ «Ոզնի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիր
1977-1981թթ.՝ Հայաստանի գրողների միության կուսկոմի քարտուղար
1971-1976թթ.՝ Հայկական ռադիոյի գլխավոր խմբագիր
1967-1971թթ.՝ «Գարուն» հանդեսի բաժնի վարիչ
1960-1965թթ.՝ «Ավանգարդ» թերթի բաժնի վարիչ
Անդամությունը լրագրողական միավորումներում և դրանց ղեկավար մարմիններում
1958-2013թթ.` Հայաստանի գրողների միություն
1971-2013թթ.` Հայաստանի ժուռնալիստների միություն
Մասնակցությունը պետական ընտրովի մարմիններում
1990-1995թթ.` Հայաստանի գերագույն խորդհրդի պատգամավոր
Մրցանակները/ Պարգևները
1985թ.՝ Հայաստանի ժուռնալիստների միության «Ոսկե փետուր» մրցանակը
1986թ.՝ Ավ.Իսահակյանի անվան պետական մրցանակ, «Պատվո նշան» շքանշան
2001թ.՝ «Մովսես Խորենացի» մեդալ
Հրապարակումները
Շատ ԶԼՄ-ներում, այդ թվում՝ «Լիտերատուրնայա գազետա», «Կոմսոմոլսկայա պրավդա», «Ծիծաղի տուն» հաղորոդումը Հայաստանի ազգային/հանրային հեռուստատեսությամբ
1958-2002թթ.՝ տպագրել է ավելի քան 40 գիրք, այդ թվում՝ 4-ը՝ Մոսկվայում՝ «Բարև, ընկեր», «Երջանիկ եղեք», «Երրորդ հանդիպում», «Եղբայրը՝ եղբորը»:
Նախասիրությունները
Սպորտ (ֆուտբոլ, լող, սեր…)
Լեզուների իմացությունը
Հայերեն, ռուսերեն, անգլերեն
Ընտանեկան կարգավիճակը
Ամուսնացած, երկու զավակ, երկու թոռ