16 մայիսի, 1953 — 24 ապրիլի, 2019
Ծնվել է 1953թ. մայիսի 16-ին, Ասպինձայի շրջանի Դամալա գյուղում (Վրաստան):
Կրթությունը/մասնագիտությունը
1970-1975թթ.` Երևանի պետական համալսարան, բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժանմունք, լրագրող
Աշխատանքը
2001-2019թթ.`«Հանրապետություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն, «Հայաստանի Հանրապետություն» թերթի գլխավոր խմբագիր
1995-2001թթ.՝ «02» շաբաթերթի գլխավոր խմբագիր (միլիցիայի փոխգնդապետ)
1990-1995թթ.՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի մեկնաբան, «Փետրվար» երիտասարդական հավելվածի գլխավոր խմբագրի տեղեկալ, խմբագիր
1987-1990թթ.՝ ՀՀԿ Երևանի քաղկոմի գաղափարախոսության բաժնի հրահանգիչ, ԶԼՄ-ների հետ աշխատանքի համակարգող
1976-1987թթ.՝ «Երեկոյան Երևան» թերթի թղթակից, 1986թ.-ից՝ բաժնի վարիչ
Անդամությունը լրագրողական միավորումներում և դրանց ղեկավար մարմիններում
1982թ. մինչև օրս` Հայաստանի ժուռնալիստների միություն
Անդամությունը կուսակցություններում և դրանց ղեկավար մարմիններում
1984-1990թթ.՝ ԽՄԿԿ անդամ
Մրցանակները/ Պարգևները
1982թ.՝ Հայաստանի ժուռնալիստների միության մրցանակը՝ «Զբոսաշրջության թեմայի լուսաբանման համար»
2000թ.՝ ՀՀ ՆԳՆ-ի կողմից պարգևատրվել է անվանական զենքով («Բերետա» ատրճանակ)
Հրապարակումները
«Ավանգարդ», «Սովետական Հայաստան», «Կոմունիստ», Հայաստանի հեռուստառադիոպետկոմ
Նախասիրությունները
Արշավներ, ավտովազք
Լեզուների իմացությունը
Հայերեն, ռուսերեն
Ընտանեկան կարգավիճակը
Ամուսնացած է, ունի երեք զավակ