«ԶԼՄ-ների ազատությունը Արևելյան գործընկերության երկրներում 2014թ.» հետազոտությունը կատարվել է 2014թ. «Արևելյան գործընկերության երկրներում ԶԼՄ-ների ազատության մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում, որն իրականացրել է Երևանի մամուլի ակումբը՝ Ինտերնյուս-Ուկրաինայի և Արևելյան գործընկերության վեց երկրների այլ ՀԿ-ների հետ համատեղ, Եվրոպական միության աջակցությամբ: Գրքում ներկայացված են միասնական մեթոդաբանությամբ իրականացված, 2014թ. վեց երկրներից յուրաքանչյուրում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում ԶԼՄ-ների և խոսքի ազատության մասին վերլուծություններ: Կիև, 2015, ռուսերեն, անգլերեն: