Արցախից բռնի տեղահանվածների վերաբերյալ լուսաբանումների ուղեցույց. ընդունվել է ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի 2024թ. հունվարի 12-ի նիստում:
Գործնական ուղեցույց խոցելի խմբերի խնդիրները լուսաբանող լրագրողների համար․ ընդունվել է ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի 2023թ. հունիսի 25-ի նիստում:
Պատերազմի, զինված բախումների և ներքին հակամարտությունների ժամանակ լրագրողների ու լրատվամիջոցների վարքի ուղեցույց (լրացված և խմբագրված)․ ընդունվել է ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի 2021թ․ հուլիսի 12-ի նիստում։
Համավարակի պայմաններում տեղեկատվական ոլորտի կարգավորման և լրատվամիջոցների վարքի ուղեցույց. ընդունվել է ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի 2020թ. մայիսի 12-ի նիստում:
Ընտրությունների եւ հանրաքվեների լուսաբանման ուղեցույց. ընդունվել է ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի 2017թ. նոյեմբերի 16-ի նիստում:
«Զանգվածային լրատվության միջոցներում խտրականության դրսևորումները բացառելու և հանդուրժողականություն ապահովելու վերաբերյալ» ուղեցույց. ընդունվել է ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի 2017թ. մայիսի 17-ի նիստում:
Հարցի նախապատմությունը. ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը 2017թ. փետրվարի 23-ի նիստում որոշեց մշակել երեք ուղեցույց, որոնցից առաջինը սույն ուղեցույցն է: Փաստաթուղթը մշակվել է Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի դրույթների հիման վրա, մասնավորապես, 5-րդ գլխի՝«Հարգանք զանազան խմբերի ներկայացուցիչների և համամարդկային արժեքների նկատմամբ», որը խմբագրություններին և լրագրողներին պարտավորեցնում է՝ խուսափել մարդկանց հանդեպ նախապաշարված վերաբերմունքից` նրանց ցեղային, սեռային, տարիքային, կրոնական, ազգային, աշխարհագրական պատկանելության, սեռական կողմնորոշման, ֆիզիկական արատների, արտաքինի կամ սոցիալական կարգավիճակի պատճառով (5.1), որևէ ձևով չքարոզել ազգային, կրոնական թշնամանք և անհանդուրժողականություն, քաղաքական, սոցիալական, սեռական և լեզվական հայտանիշներով խտրականություն, բացառել ատելության խոսքը (5.2):
«Պատերազմի, զինված բախումների և ներքին հակամարտությունների ժամանակ լրագրողների ու լրատվամիջոցների վարքի» ուղեցույց. ընդունվել է ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի 2017թ. հունվարի 30-ի նիստում:
Հարցի նախապատմությունը. սույն Ուղեցույցի ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված էր թեժ կետերում աշխատող, ինչպես նաև երկրի ներսում կոնֆլիկտային իրավիճակներ լուսաբանող հայաստանցի լրագրողների անվտանգության հարցերի տարեցտարի աճող հրատապությամբ: Հայաստանյան ԶԼՄ-ներում այնպիսի իրադարձությունների լուսաբանումը, ինչպիսին էին 2016թ. ապրիլի «Քառօրյա պատերազմը», ապա՝ 2016թ. հուլիսին «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի գրավումը և դրա շուրջ ծավալված հետագա դեպքերը, ինչպես նաև նախկինում հավաքների և երթերի ժամանակ տեղի ունեցած ընդհարումները, երևան հանեց որոշակի թերություններ՝ ի ցույց դնելով լրագողական վարքի կանոնների մշակման արդիականությունը: Ուղեցույցը զուտ խորհրդատվական բնույթ ունի:
«Սոցիալական ցանցերում խմբագրությունների աշխատակիցների վարքի կանոնների վերաբերյալ» ուղեցույց. ընդունվել է ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի 2015թ. հուլիսի 23-ի նիստում:
Հարցի նախապատմությունը. ինքնակարգավորման նախաձեռնությանը միացած ԶԼՄ-ների և լրագրողական միավորումների ներկայացուցիչների 2015թ. մայիսի 16-ի ժողովում առաջարկություն եղավ, որ Դիտորդ մարմինը նախապատրաստի մի ուղեցույց փաստաթուղթ, որի հիման վրա յուրաքանչյուր լրատվամիջոց ինքը կմշակի սոցիալական ցանցերում իր աշխատակիցների վարքի կանոնները: Առաջարկությունը պայմանավորված էր Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների Կանոնագրի 3.5 կետով. «Սահմանել սոցիալական ցանցերում խմբագրության աշխատակիցների վարքի կանոնները եւ հետևել դրանց պահպանմանը»:
Հայաստանի ԶԼՄ-ների համար՝ «Դելֆին ընդդեմ Էստոնիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշման հիման վրա մշակված ուղեցույց. ընդունվել է ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի 2015թ. հուլիսի 23-ի նիստում:
Հարցի նախապատմությունը. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատը 2015թ. հունիսի 16-ին կայացրեց «Դելֆին ընդդեմ Էստոնիայի» գործով վճիռը, որում արտահայտված իրավական որոշ դիրքորոշումներ կարող են էապես փոփոխել լրատվամիջոցների պատասխանատվության շրջանակները համացանցում: ՄԻԵԴ-ը սահմանել է, որ օգտատերերի անթույլատրելի մեկնաբանությունները/քոմենթները (օրինակ, ատելության խոսք կամ բռնության կոչ պարունակող) հեռացնելու պարտականությունը լրատվամիջոցի համար ծագում է ոչ թե ծանուցում ստանալու, այլ՝ այն պահից, երբ ընկերությունը տեղեկանում է դրանց գոյության մասին: Այս որոշման դրույթների հիման վրա ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը մշակել է առաջարկություններ Հայաստանի այն լրատվամիջոցների համար, որոնք իրենց ընթերցողներին հրապարակումների մեկնաբանությունների/ քոմենթների հնարավորություն են տալիս: