Դիտորդ մարմնի 2011թ. դեկտեմբերի 25-ի փորձագիտական եզրակացությունը` «Չորրորդ ինքնիշխանություն» թերթում հրապարակված «Ճանաչել Փարավոնին» հոդվածի կապակցությամբ:
Հարցի նախապատմությունը. 2011թ. նոյեմբերի 2-ին «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի հիմնադիր «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ-ն դիմել է ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնին` խնդրելով փորձագիտական եզրակացություն տալ դատական վեճի առարկա դարձած «Ճանաչել Փարավոնին» հոդվածի վերաբերյալ, որը հրապարակվել է թերթի 2011թ. ապրիլի 9-ի համարում: Հրապարակման մեջ բերվել են նկարիչ Սերգեյ Գասպարյանի քննադատական արտահայտությունները Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի հասցեին: Փարավոն Միրզոյանը պատվի և արժանապատվության պաշտպանության հայցով դիմել է առաջին ատյանի դատարան` ընդդեմ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի հիմնադրի և Սերգեյ Գասպարյանի` պահանջելով իրեն վարկաբեկող տեղեկությունների հերքում, ինչպես նաև բարոյական վնասի դրամական փոխհատուցում` 3 մլն դրամի չափով (մոտավորապես 7900 ԱՄն դոլար) և դատական ծախսերի փոխհատուցում` 360 000 դրամի չափով (մոտավորապես 950 ԱՄն դոլար):
Դիտորդ մարմնի 2011թ. դեկտեմբերի 25-ի փորձագիտական եզրակացությունը` մի շարք ԶԼՄ-ների դեմ Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի բողոք-դիմումի կապակցությամբ:
Դիտորդ մարմնի 2011թ. հունիսի 1-ի որոշումը`«Կենտրոն» հեռուստաալիքի «Ուրվագիծ» բանավիճային հաղորդման հեղինակ և վարող Պետրոս Ղազարյանի դեմ ակտիվիստ Արմեն Հովհաննիսյանի բողոքի կապակցությամբ
Հարցի նախապատմությունը. «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական շարժման ակտիվիստ Արմեն Հովհաննիսյանը դիմել էր ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնին` բողոքելով «Կենտրոն» հեռուստաալիքի «Ուրվագիծ» բանավիճային հաղորդման հեղինակ և վարող Պետրոս Ղազարյանի դեմ: Արմեն Հովհաննիսյանն իր նամակում նշում է, որ «Ուրվագիծը» վարողը Հայաստանում օտարալեզու դպրոցների բացման խնդրին նվիրված հաղորդումներին հրավիրում է բացառապես այն մարդկանց, որոնք կողմ են այդ նախաձեռնությանը: Մինչդեռ «Մենք դեմ ենք…» շարժման ներկայացուցիչները երբեք չեն մասնակցել այդ հաղորդմանը: Արմեն Հովհաննիսյանը մեղադրել էր Պետրոս Ղազարյանին հիմնախնդրի միակողմանի լուսաբանման, ինչպես նաև կողմնակալության համար:
Դիտորդ մարմինը Պետրոս Ղազարյանին առաջարկել էր սույն վեճում հանդես գալ որպես միջնորդ («Կենտրոն» հեռուստաընկերությունը ինքնակարգավորման նախաձեռնության անդամ չէ): Լրագրողն ընդունել էր առաջարկը:
Քննարկելով բողոքը` 2011թ. հունիսի 1-ին ԴՄ-ն եկավ այն եզրակացության, որ Պետրոս Ղազարյանը չի խախտել ԶԼՄ-ների ներկայացուցիչների Վարքականոնը: Դիտորդ մարմինը ի գիտություն էր ընդունել այն փաստը, որ «Ուրվագիծ» հաղորդմանը մասնակցել են օտար լեզվով կրթության ներմուծմանը ինչպես կողմ, այնպես էլ դեմ անձինք: ԴՄ-ն նաև նշել էր, որ լրագրողն իրավունք ունի որևէ հարցի առնչությամբ արտահայտել սեփական դիրքորոշումը, և դա ժուռնալիստական էթիկայի խախտում չէ: