Դիտորդ մարմնի 2015թ. սեպտեմբերի 24-ի փորձագիտական եզրակացությունը` ընդդեմ Blognews.am կայքի`ազատ լուսանկարիչ Գերման Ավագյանի բողոքի վերաբերյալ: Որոշ ժամանակ անց, վիճահարույց հրապարակումը հեռացվել է Blognews.am-ի ֆեյսբուքյան էջից: Իսկ 2015թ. հոկտեմբերի 13-ին Blognews.am-ն իր կայքում ներողություն խնդրեց Գերման Ավագյանից և «որպես փոխհատուցում» հրապարակեց նույն՝ “Born after Death” ֆոտոշարքի երկու լուսանկար՝ տալով համապատասխան հղումը:
Դիտորդ մարմնի 2015թ. ապրիլի 2-ի փորձագիտական եզրակացությունը՝ ընդդեմ Shamshyan.com կայքի՝ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության բողոքի վերաբերյալ:
Դիտորդ մարմնի 2015թ. մարտի 19-ի փորձագիտական եզրակացությունը՝ ընդդեմ «Ա ԹիՎի» հեռուստաընկերության «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի «Գուրգուրող կտտանքներ» խորագրով հաղորդման՝ «Աուդիո-վիզուալ լրագրողների» ասոցիացիայի նախագահ Արզուման Հարությունյանի բողոքի վերաբերյալ: