ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ոստիկանության կողմից լրագրողի նկատմամբ ուժի գործադրման կապակցությամբ
Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Երեւանի Բաղրամյան պողոտայում ոստիկանական ուժերի կողմից ցուցարարներին ցրելու ժամանակ տուժել են նաեւ լրագրողները:
Երեւանի մամուլի ակումբը, Հայաստանի ժուռնալիստների միությունը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արձանագրում են, որ իրավապահ մարմինները ոչ միայն առ այսօր չեն բացահայտել եւ չեն պատժել ապրիլի 5-ին լրագրողների դեմ բռնություններ կիրառած անձանց, այլեւ այս անգամ հենց իրենք` ոստիկաններն են ուժ գործադրել իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների նկատմամբ, ծեծել են ոմանց, խլել եւ ջարդել սարքավորումները:
Մեկ անգամ եւս ընդգծում ենք, որ որեւէ մեկի, այդ թվում ոստիկանության կողմից լրագրողների գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է:
Մենք դատապարտում ենք կիրառված բռնությունները եւ հայտարարում, որ հետամուտ ենք լինելու մեր պահանջների իրականացմանը, այն էª հայտնաբերել եւ ՀՀ Քրեական օրենսգրքի 164 հոդվածին համապատասխան պատժել ինչպես ապրիլի 5-ին, այնպես էլ ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը լրագրողների դեմ բռնություններ իրականացրած անձանց եւ փոխհատուցել լրատվամիջոցների կրած վնասները:
Երեւանի մամուլի ակումբ
Հայաստանի Ժուռնալիստների միություն
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե